News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
USD
477.07
EUR
542.91
RUB
7.61
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Եթե մենք չենք ուզում պատերազմ, ապա շատ լուրջ պետք է վերաբերվենք մեր երկրում եւ մեր շուրջը կատարվող իրադարձություններին: Այս մասին իր հոդվածում նշել է ԱԺ նախկին պատգամավոր (ԲՀԿ խմբակցություն), «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ վահե Հովհաննիսյանը:

Նա, իր հոդվածում, մասնավորապես, գրել է.

«Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար, ակադեմիկոս Ռամիզ Մեհթիեւը հանդես է եկել ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին կոնցեպտուալ հոդվածով։ Ռ. Մեհթիեւը 20 տարուց ավել համարվում է Ադրբեջանի իշխող էլիտայի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, հայր եւ որդի Ալիեւների իշխանության ծանրակշիռ հենասյուներից մեկը։ Նա երբեք չի խոսում հենց այնպես՝ խոսելու համար։ Սա ստիպում է, որ Երեւանում լուրջ վերաբերվեն նրա մոտեցումներին։

Ռ. Մեհթիեւի հոդվածը կարելի է բաժանել հետեւյալ առանցքային մասերին. նա ներկայացնում է բանակցային պատմությունը, ռեւերանսներ անում Լ. Տեր-Պետրոսյանին, ներկայացնում այսօրվա վիճակի իրենց խորքային գնահատականը եւ պատկերացումները։

Ձեւակերպումների բացահայտ կոռեկտությամբ աչքի ընկնող այս հրապարակումն աչքի է ընկնում նաեւ իր բացահայտ վտանգներով. ամեն ձեւակերպման տակ դրված է լուրջ ենթատեքստ։ Կանգ առնենք դրանցից մի քանիսի վրա.

Բաց թողնված հնարավորություն

Ռ. Մեհթիեւը  ներկայացնում է 22-23 տարի առաջ գոյություն ունեցող կարգավորման մոդելը. «Հարցի փուլային տարբերակը ենթադրում էր սկզբնական շրջանում 6 շրջանների հետ հանձնում, տարածաշրջանում ԵԱՀԿ խաղաղապահ միավորների տեղակայում, տեղահանվածների վերադարձ իրենց տները, հիմնական կոմունիկացիաների ապաշրջափակում։ Երկրորդ փուլում՝ Ղարաբաղի կարգավիճակի որոշում։ Ինչպես նաեւ նախատեսվում էր Լաչինի եւ Շուշիի շրջանների վերաբերյալ առաձին կարգավորում...»։

Ընթացիկ վիճակի գնահատական

«Տպավորություն է ստեղծվում, թե ղարաբաղյան խնդրի կարգավորման պատասխանատվությունը Փաշինյանը փորձում է բարդել ուրիշի ուսերին։ Մեկ նա հայտարարում է, որ իրավունք չունի բանակցել Ղարաբաղի անունից, մեկ էլ դիմում է հայ ժողովրդին հայտարարությամբ, թե հենց ժողովուրդը պետք է լուծի այդ հիմնահարցը։ Սա ցույց է տալիս, որ Փաշինյանը գործնականում չի ուզում լուծել հակամարտությունը եւ դրա համար անընդհատ նոր պատրվակներ է գտնում...»,- գրում է Մեհթիեւը։ Մեհթիեւը, ըստ էության,  դիվանագիտորեն արձանագրում է այն վրիպումները, սխալները, հապճեպությունը, որոնք թույլ է տվել Հայաստանի նոր իշխանությունը։

Ադրբեջանի տեսլականը

«Բաքուն պատրաստ է Ղարաբաղի հայ համայնքին տալ անվտանգության երաշխիքներ, եթե Հայաստանը հանի իր զորքերը օկուպացված տարածքներից...։ Բաքուն կոչ է անում Մինսկի խմբի համանախագահներին՝ ակտիվացնել ջանքերը առաջին հերթին  հայկական ուժերի դուրս բերման եւ իրենց տներ ադրբեջանցիների վերադարձի ուղղությամբ»։

Կաշառք Հայաստանի իշխանություններին եւ ժողովրդին

Ռ. Մեհթիեւը մի առանձին ծանրակշիռ հատված հատկացնում է՝ նկարագրելու համար, թե ինչ առավելություններ կստանա Հայաստանը եւ հայ ժողովուրդը, խնդրի կարգավորման (Ղարաբաղը  զիջելու) դեպքում։

«Խաղաղությունը թույլ կտա Հայաստանին՝ կրճատել պաշտպանության համար ֆինանսական ծախսերը, կրճատել բյուջեի դեֆիցտը, ավելացնել սոցիալական ծախսերը։.... Կտրուկ կմեծանան ներդրումները, կբարձրանա պետության վարկավորման վարկանիշը, կիջնեն   տոկոսադրույքները։ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ բաց սահմանները  կմեծացնեն երկկողմ առեւտրաշրջանառությունը...»։

Մեհթիեւի ամփոփումը

«Հույս ունեմ, որ Հայաստանի իշխանությունը կգիտակցի այն բոլոր առավելությունները, որը կստանա խնդրի կարգավորման դեպքում եւ կներդնի բոլոր ջանքերը՝ երկար սպասված խաղաղության հաստատման համար»։

Հայաստանի հետեւությունները եւ պատասխանը

Ուշադրություն դարձրեք. Մեհթիեւը որեւէ ակնարկ չի անում բանակցային «նոր կետի» մասին։ Եթե Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ իրենք նոր կետից են բանակցում, ապա դա չի նշանակում, որ դիմացինն էլ է նույնը անումը։ Լրիվ  հակառակը. Ադրբեջանն ուժեղացնում է իր «հին կետի» մոտեցումերը:

Չի կարելի հակամարտության թեմայով անել հապճեպ ու չհաշվարկված հայտարարություններ, որեւէ պայմանով չի կարելի, նույնիսկ՝ հրապարակի մի քանի տասնյակ հազարի հիացական ձայներին արժանանալու։ Երեւանը իմպուլսիվ պայմաններում  առաջ է քաշում գաղափարներ, որոնք կիրառական հակառակ հետեւանքն են ունենում. օրինակ՝ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը «Ղարաբաղի Ադրբեջանական համայնքի» հետ։

Օր առաջ համատեղ ջանքերով պետք է ձեւ գտնել՝ հետ պտտելու արդեն իսկ թույլ տրված վրիպումները, ինչպիսիք են, օրինակ՝ դավադիր պատերազմ, որոշ շրջանների զիջում, խնդրի կարգավորումը հրապարակներում ու միտինգներում  եւ այլն։ Դրանք չափազանց վտանգավոր են։ Ներքին լուռ համաձայնությամբ պետք է գտնվեն տարբերակներ՝ ասվածը սրբագրելու։

Օր առաջ ամենագրագետ եւ ամենակոշտ մեթոդներով պետք է դադարեցնել Հայաստան-Արցախ բաժանումը։ Որեւէ հրապարակային լարվածություն, նույնիսկ թեթեւ անվստահության տարր չի կարող լինել  ՀՀ եւ Արցախի իշխանությունների միջեւ։

Դադարեցնել Արցախում ներքին անկայունությանը միտված ցանկացած քայլ։

Իմ նշած բոլոր կետերը պետք է արվեն գրագետ, մշակված  տրամաբանական քայլերի միջոցով։ Անհրաժեշտության դեպքում՝ կոշտ քայլերի կիրառմամբ։ Ակնհայտ է մեկ հետեւություն՝ Ադրբեջանը պատրաստվում է ռեալ պատերազմի։

Երեւանից ընդամենը 60 կմ հեռավորության վրա Թուրքիայի հետ համատեղ զորավարժությունները մեզ ահազանգ են։ Ավելի բաց տեքստով մեզ հնարավոր չէ այլեւս բան հասկացնել։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը դիվանագիտական ճանապարհով ուժեղացնելու է ճնշումը, փորձելու է հանդես գալ խաղաղ կարգավորման նախաձեռնողի դերում, որից հետո որսալու է մեր ամենաթույլ պահը՝ ռազմական ճանապարհով խնդրի լուծման փորձի  համար։

Եթե մենք չենք ուզում պատերազմ, ապա շատ լուրջ պետք է վերաբերվենք մեր երկրում եւ մեր շուրջը կատարվող իրադարձություններին։ Օր առաջ, վայրկյան առաջ է պետք դադարեցնել, հրաժարվել ներքին լարվածություն, ներքին պառակտում առաջացնող ցանկացած ձեւակերպումից, գաղափարից։ Եվ աշխատել լրիվ այլ ուղղությամբ։

Մեկ տեխնիկական հարց

Ակնհայտ է, որ Ռ. Մեհթիեւին պետք է պատասխանել, որովհետեւ նա պատահական մարդ չէ եւ իսկապես կոնցեպտուալ դրույթներով է հանդես եկել։ Իսկ հայաստանյան այսօրվա իրականության մեջ ո՞վ է այդ մարդը, ո՞վ է համարժեք ֆիգուրը։ Երբեմն տեխնիկական հարցերը բավականին կարեւոր են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՀԿ-ն դիտարկումը՝ Ակնայից դեպի հյուսիս-արևելք. ադրբեջանական կողմը առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի...
Ադրբեջանը կարող է օգտվել տարածաշրջանի ընդհանուր լարվածությունից. քաղաքագետ
Հայաստանում թերագնահատվում են լարվածության հնարավոր հետեւանքները տարածաշրջանում...
Ղարաբաղը պետք է մնա ամուր. Ռոբերտ Քոչարյան
Բավական լուրջ վտանգներ եմ տեսնում Ղարաբաղի հարցում եւ չեմ հասկանում, թե ինչպես կարելի է բանակցել առանց այդ բանակցությունների ռազմավարության, տեսլականի, թե ինչպես ես տեսնում հարցի լուծումը...
Ադրբեջանի ԱԳ նախարարի պնդումները չեն համապատասխանում իրականությանը․ Աննա Նաղդալյան
Ավելին, այն պնդումը, որ բանակցությունները կարող են հաջող ծավալվել զինադադարի կանոնավոր խախտումների պայմաններում, լրջագույն վնաս է հասցնում կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին…
Կոնֆլիկտի հանգուցալուծման բանալին Արցախի ժողովրդի իրավունքների ճանաչումն է. Մնացականյանի ելույթը՝ ՄԱԿ-ում
Ցեղասպանության կանխարգելումը շարունակում է դիմակայել լուրջ մարտահրավերների․․․․
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Վաշինգտոնում քննարկման համար ներկայացրել են փաստաթղթերը. Մամեդյարով
Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակ բարձրացվել է շփման գծում կայունության ապահովման հարցը...