News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մեզանից ոչ ոք չի քննարկում, որ իսկապես դատաիրավական համակարգում կան շատ լուրջ խնդիրներ։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ ավանդական ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Մեզանից ոչ ոք չի քննարկում, որ իսկապես դատաիրավական համակարգում կան շատ լուրջ խնդիրներ, մեզանից ոչ ոք չի քննարկում, որ դատաիրավական համակարգի նկատմամբ կա շատ լուրջ դեֆիցիտ։ Սակայն, վեթինգի գործընթացը պետք է իրականացվի բացառապես օրենսդրության եւ սահմանադրական նորմերի համապատասխանության պայմաններում, նաեւ պետք է բացառապես քաղաքակիրթ բնույթ կրի»,–նշեց նա։

Պատգամավորը նաեւ դժգոհություն հայտնեց վեթինգի մասին օրենսդրական նախաձեռնության շուրջ, որի մասին հայտարարել է Լիլիթ Մակունցը. «Ինչ վերաբերում է վեթինգի հետ կապված օրենսդրական նախաձեռնությանը, որի մասին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, մեզ համար անակնկալ էր։ Անակնկալ էր լսել, որ աշխատանքները մի քանի ամիս է՝ իրականացվում են, մենք այդ ամսին լսել ենք Աժ ամբիոնից։ Մեզ կոչ են անում առաջարկներ ներկայացնել մեկշաբաթյա ժամկետում, առաջարկներ ներկայացնենք այն նախագծի վերաբերյալ, որը մենք չենք տեսել, չգիտենք, թե ինչ տեսք ունի, չգիտենք, թե իրականացման ինչ մեխանիզմներ է ենթադրում է, դրա համար սա մեզ համար անհասկանալի գործելաոճ էր»։

ԱԺ ԲՀԿ–ական փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը եւս խոսեց վեթինգի մասին. «Վեթինգի մասին որպես նախաձեռնություն խոսակցություններ, կարծիքներ, հայտարարություններ հնչել են, բայց կոնկրետ գործիքակազմի վերաբերյալ որեւէ մոտեցում չկա, եւ եթե դատական համակարգի ներկայացուցիչների նկատմամբ նման գործընթաց պետք է տեղի ունենա, պետք է վերաբերի բոլորին»

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի արտահանձման մասին հարցին Վահե Էնֆիաջյանը պատասխանեց. «Պատկան մարմինները իրենց գնահատականները պետք է տան, իրենց վերաբերմունքը արտահայտեն, մենք բազմիցս ասել ենք, որ օրենքի առջեւ բոլորը հավասար պետք է լինեն, բոլորը հավասար պատասխանատվություն պետք է կրեն, եթե նմանատիպ խնդիրներ եւ հարցեր կան, իրավական տիրույթում պետք է նայել, գնահատականներ տալ»։

«Մարտի 1-ի» գործով երեկ ձերբակալված անձի մասին նա ասաց. ««Մարտի 1-ի» կամ հասարակության մեջ մեծ հնչեղություն ստացած գործերի հետ կապված գտնում եմ, որ պետք է գործերը տեղի ունենան հրապարակային եւ թափանցիկ, որովհետեւ ամենատարբեր մեկնաբանություններ են փորձում շրջանառել, որը տեսնում ենք, որ քիչ աղերս ունի իրականության հետ։ «Մարտի 1-ի» դեպքերն ամբողջությամբ պետք է բացահայտվի, մեր հանրության համար պետք է ընկալելի լինի թափանցիկության աստիճանը, պետք է լինեն գնահատականներ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ