News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի լեգիտիմությունը որեւէ դատական ատյանում չի վիճարկվել, հետեւաբար, Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրումը նրա կողմից իրավական որեւէ խնդիր չի առաջացնում: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ արձագանքելով ԲՀԿ պատգամավորների բարձրացրած այն հարցին, որ Արմեն Սարգսյանը 2 անգամ ՍԴ դատավորի թեկնածու առաջադրել է Վահե Գրիգորյանին այն դեպքում, երբ Գրիգորյանը նախագահ Սարգսյանին անվանել էր ոչ լեգիտիմ:

Անդրանիկ Քոչարյանն այստեղ իրավական տեսանկյունից որեւէ խնդիր չի տեսնում. Վահե Գրիգորյանը ժամանակին պարզապես ներկայացրել է իր տեսակետը.

«Արմեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելը ոչ մի դատական ատյանում այդ խնդիրը բողոքարկված չի եղել, եւ նա նախագահի պաշտոնի լիազորությունների շրջանակում ներկայացրել է Սահմանադրական դատարանի դատավորի այլ թեկնածու, որն այս պահին Վահե Գրիգորյանն է»,- ասաց Քոչարյանը:

Անդրադառնալով լուրերին, որ Վահե Գրիգորյանը գործող իշխանության սիրելի թեկնածուն է, եւ մեծ է հավանականությունը, որ հենց իրեն էլ կընտրեն այդ պաշտոնում, նա ասաց, որ Վահե Գրիգորյանը իր գիտելիքներով բոլոր տուժողների սիրելի թեկնածուն է եղել.

«Վահե Գրիգորյանը իր ապրած կյանքով, գիտելիքներով բոլոր տուժողների սիրելի թեկնածուն է եղել, «Մարտի 1-ի» տուժողների սիրելին, Բուզանդի փողոցի տուժողների սիրելին է եղել, դրա համար էլ իրեն փորձել են մեկուսացնել: Որեւէ մեկը չի կարող կասկածի տակ դնել տվյալ թեկնածուի թե՛ պրոֆեսիոնալ ունակությունները, թե՛ բարոյական նկարագիրը: Վահե Գրիգորյանի պես անձնավորությունը այսօրվա դատաիրավական համակարգի բարեփոխումների համար, իմ պատկերացմամբ, շատ կարեւոր գործընթաց է, եւ այդ տեսակը պետք է տնօրինի իր բարոյական նկարագրով մեր իրավական համակարգը»,- ասաց Քոչարյանը:

Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանը Արմեն Սարգսյանի՝ նախագահ նշանակվելու ժամանակ ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել էր. «Մեզ Ազգային ժողովի ամբիոնից հենց այս պահին քաղաքացի լինելու հարցում մեր թերացումները մատնանշող, Իտալիայի մասին հենց հիմա հեքիաթներ պատմող, տխմարագույն մի ճառ արտաբերող անգերազանցելի սույն դեմագոգը մեզ այդպես չի լուսավորի, թե այդ երբ է իր՝ բրիտանական քաղաքացիությունից հրաժարվելու մասին հայտարարությունը պետական գրանցում ստացել Միացյալ Թագավորության պետական քարտուղարի կողմից»։

Նշենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թեկնածու է առաջարկել Վահե Գրիգորյանին: Դրանից առաջ ՀՀ նախագահը մի քանի թեկնածուների էր ներկայացրել, սակայն նրանք ԱԺ-ում բավարար թվով կողմ ձայներ չէին ստացել:

Նշենք, որ Վահե Գրիգորյանի թեկնածությունը Արմեն Սարգսյանը ներկայացրել էր նաեւ նախորդ տարի, սակայն նախորդ ԱԺ-ում նրա թեկնածությունը չէր անցել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ