News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը


Ինչի ասես ենթարկվել եմ, վեթինգի եղածն ի՞նչ ա, որ չենթարկվեմ։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ինքը պատրաստ է վեթինգի ենթարկվել։

Դիտարկմանը, որ ԱԻՆ–ը չմիավորվեց մեկ այլ նախարարության հետ, քանի որ հաշվի են առնվել իր մատուցած ծառայությունները, Ցոլակյանը հավաստիացրեց՝ ծառայություն ոչ մեկին չի մատուցել.  «Ես ոչ մեկին ծառայություն չեմ մատուցել: Իսկ ինչ վերաբերում է նախարարության լինել-չլինելուն, միանալ-չմիանալուն, ասել եմ՝ ԱԻՆ-ը հումանիտար կառույց է, հումանիտար գործառույթներ է իրականացնում: Ոստիկանությունն ունի պատժիչ գործառույթներ:  Այդ երկուսը միանալու դեպքում կարող էր ֆունկցիաների տարբերություն, անհամատեղելիություն լինել։ Ես նախարարն եմ, ինչ էլ ասեմ, կասեք սուբյեկտիվ է ասում, բայց հանգիստ եղեք, եթե ԱԻՆ-ը որոշեն միացնել ուրիշ նախարարության, ես դեմ չեմ լինի ընդհանրապես»:

ԱԻՆ–ում ցածր աշխատավարձերի հարցի լուծման մասին նա նշեց, որ նախարարությունում կառավարության որոշման նախագիծ է պատրաստվում, որը մի քանի օրից ներկայացվելու է Կառավարությանը:

Նախարարը հայտնեց, որ այս օրերին ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված հրդեհների թիվն է աճել. «Երեկ չէ առաջին օրը 69 հրդեհի դեպք է գրանցվել, երեկ 60-ից ավելի, բավականին շատ են, զոնաներով են գնում, հիմա Արմավիրի մարզում է, հետո կշարժվի նախալեռնային եւ լեռնային շրջաններ։ Առայժմ կարողանում ենք դիմագրավել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ