News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 9-ին՝ առաջիկա կիրակի, Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում գյուղապետի ընտրություններ են: Գյուղացիներն ընտրություն պիտի կատարեն գործող գյուղապետի ու ՔՊ-ական, բայց իբրև անկուսակցական առաջադրված Սայադ Ալմաստյանի միջև: Իսկապես անքննելի են հեղափոխականների գործերն ու իդեաները. տարիներ շարունակ շմայսներից բողոքող Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն գյուղապետի թեկնածու է առաջադրել մեկին, ով ստացել է ընդամենը 8-ամյա կրթություն, իսկ այդ ընթացքում հասցրել է երկու անգամ մնալ նույն դասարանում:

Գյուղացիները պատմում են, որ Սայադ Ալմաստյանին ՔՊ-ում տեսել ու գնահատել են ոչ թե գիտելիքների, այլ այն բանի համար, որ անցյալ տարի, հեղափոխության օրերին, հարևան  գյուղում մասնակցել է փողոցները փակելու ակցիային և այդ մասին, հեղափոխության հաղթանակից հետո, «հերոսաբար» լուսանկար տեղադրել Ֆեյսբուքի իր էջում: Գյուղացիների հարցին, թե արդյոք իր կրթությունը բավարարո՞ւմ է` համայնք ղեկավարելու համար, Սայադ Ալմաստյանն ինքնավստահ պատասխանում է․ «Լիքը պարապ գրագետ իսան կա, դրանց կբերեմ ավագանի, օր ընձի խորհուրդ տան, կարևորը  ես եմ հեղափոխության վախտ ճամփա փակե»:

Ահա նման հեղափոխական բարքեր. 8-ամյա կրթություն ստացած ու էդ ընթացքում երկու տարի նույն դասարանում մնացած հեղափոխական Սայադը հավակնում է դառնալ «գյուղի ռևիզոր»` անգամ չհասկանալով, որ ավագանին ընտրվում է գյուղացիների կողմից, ոչ թե գյուղապետն է նրանց նշանակում: Թե որտեղից են ՔՊ-ում գտնում թանգարանային նման էքսպոնատների, դժվար է ասել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ...
«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի...
«Հրապարակ». ՔՊ ժողովը՝ Ջերմուկում. Ի՞նչ հարցեր են քննարկվելու
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի...
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Ըստ քպականների՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ