News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


«Ես որքան հիշում են՝ կան տվյալներ, որ կարող են լինել»: Այսօր՝ հունիսի 6–ին, լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հարցին՝ արդյոք համաձա՞յն է վարչապետի այն հայտարարությանը, որ Հայաստանում կան կազմակերպված ակցիաներ՝ բռնության կոչերով։

«Ես որքան հիշում են՝ կան տվյալներ, որ կարող են լինել: Ես, իհարկե, առհասարակ չունեմ հասանելիություն օպերատիվ տվյալների: Բայց դա ազդակ էր ինձ համար, որպեսզի մենք շատ ավելի աչալուրջ և հետևողական լինենք, որովհետև բռնություն ցանկացած տեսակ անթույլատրելի է: Մյուս հարցն է, որը ես իմ կարևոր գործառույթն եմ ես համարում, արդեն էլ ավելի աչալուրջ լինել, որ մենք ճիշտ կարողանանք իրականացնել մեր վերահսկողական գործառույթը, որ իրավապահ մարմինների կողմից գործողություններ իրականացնելիս չոտնահարվեն քաղաքացիների իրավունքները»,– ասաց նա:

Թաթոյանի խոսքով՝ իրենք վերջին շրջանում նկատել են բռնության դրսևորումներ. «Հրանտ Մարգարյանի հետ կապված, ՀԱԿ ակտիվիստին ծեծելը»:

Թաթոյանն ընդգծեց՝ բռնության քարոզն անընդունելի է, բայց սա չի նշանակում, որ որևէ կերպ վնաս պետք է հասցվի խոսքի ազատությանը, պաշտպանվածությանը, քննադատություններին:

Թաթոյանն անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով դատարանների մուտքերը փակելու նախաձեռնությանը։

«Ինձ համար շատ մտահոգիչ էր, ես նկատեցի պաշտոնատար անձինք, ովքեր կոչ էին անում գնալ դատարան արգելափակել: Վարչապետն արեց այդ կոչը, բայց հաջորդ օրը ինքն իր արած կոչի պատասխանը տվեց»,– ասաց նա:

Թաթոյանի խոսքով՝ դատական համակարգի բարեփոխումները պետք է իրականացվեն օր առաջ:

«Դատական համակարգում կան լրջագույն խնդիրներ։ Կան դատական համակարգում խնդիրներ՝ անկախության հետ կապված, կոռուպցիոն ռիսկեր կան, առանձին դատավորներ վնասում են դատարանների հեղինակությանը իրենց վարքագծով: Ես կարծում եմ, որ դատական համակարգի այդ բարեփոխումները պետք է լինեն օր առաջ, և մենք հստակ ուրվագծենք մեր ուղղությունները, օրինակ, եթե գնում ենք անցումային արդարադատության ճանապարհով, ի՞նչ հարցեր է դա լուծելու»,– ասաց Թաթոյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Պայքարն ավելի ներառական ու ընդգրկուն է դառնալու. Բովանդակությունը մնացել է նույնը՝ իշխանության հեռացում. Բագրատ Սրբազան
Այլեւս որեւէ լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունատենչ, արյունի ձգտող…
«Հրապարակ». Տեղը գաղտնի են պահում, որ սրբազան շարժումը հանկարծ «չհարամի»
Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների,...
«Ժողովուրդ». Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ. քննչական կոմիտեն ՔՊ-ականների հանցանքները չի տեսնում
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հայկական սրբությունների դեմ հերթական ոտնձգությունն է արել
Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է․․․ Մեծ խաչքարեր...
«Իրավունք». Ի՞նչ է ակնկալում իշխանությունն իրականում ՀԱՊԿ-ին հաթաթա տալով
«Սառեցված» կարգավիճակն էլ երկար ձգել չի լինի, կգա մի պահ, եթե այդ ուղերձ հայտարարությանը հստակ...
Ամենաշատ