Շիրակի մարզի Գյումրի քաղաքի՝ Մուշ 2-րդ թաղամասի ֆուտբոլի ակադեմիայի մոտ այսօր՝ հունիսի 7-ին, առավոտյան հայտնաբերվել է 1971 թվականի ծնված տղամարդու դի այրված վիճակում: Նախնական տեղեկություններով քաղաքացին ինքնահրկիզվել է: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնից:
NEWS.am-ի տեղեկություններով դիակի մոտ հայտնաբերվել է բենզինի շիշ եւ հաց: Այս պահին դեպքի վայրում աշխատում է քննչական խումբ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար: