News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հունիսի 4-ին հաղորդվել էր Վայք քաղաքի Ջերմուկի խճուղում գտնվող խանութից ծխախոտ եւ 80 հազար դրամ գողանալու, մոտ 520 հազար դրամի վնաս պատճառելու մասին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի եւ Վայոց ձորի մարզային վարչությունների ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 6-ին Վայք քաղաքի տարբեր վայրերից բերման են ենթարկվել 34-ամյա մի տղամարդ՝ համաներումով դատարանից ազատված, եւ 27-ամյա մի երիտասարդ: Նրա վարած «ՎԱԶ-21140» մակնիշի մեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք:

Անձնական խուզարկությամբ համաներվածի ձեռքին հայտնաբերվել է պարկ՝ լցված տարբեր տեսակի ծխախոտներով:

Բերման ենթարկվածները ձերբակալվել են:

Գողոնը վերցվել, փաթեթավորվել եւ կնիքվել է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ