News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Դեռեւս կուսակցությունում ոչ ոք չի ստացել հրավեր մասնակցելու կամ աջակցելու Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներին, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը չի ստացել, կգա հրավեր, կմտածենք։ Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանբելով հարցին, թե Սերժ Սարգսյանը արդյոք կմասնակցի այդ հանձնաժողովի նիստին, եթե հրավեր լինի։

«Ես պարզապես վստահ եմ, որ Սերժ Սարգսյանը թաքցնելու ոչ մի բան չունի ապրիլյանի պատերազմից առաջ, ընթացքում եւ հետո եղած ռազմաքաղաքական եւ արտաքին քաղաքական իրավիճակի վերաբերյալ։ Եթե ունի էլ, ապա ոչ Քննիչ հանձնաժողովից, գուցե ինֆորմացիայի մի մասը գաղտնի է։ Լավ կլիներ Սերժ Սարգսյանի հարցու պատասխանը լիներ ուղիղ եթերում»,–նշեց նա։

Աշոտյանի խոսքով՝ Արցախի հարցում ցանկացած զարգացումից  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությունը տեղյակ է եղել. «Մենք պետք է սովորած լինենք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ ադեկվատ հայտարարություններ է անում ընդհանրապես եւ Արցախի հարցով մասնավորապես։ Անցած տարի Աժ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց՝ դուք եք միայն հող հանձնելու մասին բանակցել, պարզվեց այդպիսի բան չկա, Արցախում դավադիր ուժեր էր փնտրում, ԱԳՆ–ի ու ԱԱԾ–ի սվաղող դիվանագիտական հայտարարություններից հասկացանք, որ այդպիսի թեմա չկա,  հիմա էլ հայտարարում է, թե Արցախում տեղյակ չեն եղել ԼՂ բանակցություններից, կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը աշխատում է կարճ հիշողություն ունեցող մարդկանց համար։ Չի եղել Արցախի հարցում որեւէ զարգացում, որի մասին Արցախի ղեկավարությունը տեղյակ չի եղել»։

Հիշեցնենք, որ օրերս լրագրողների հետ զրույցում Փաշինյանը հայտարարեց, որ ինքն է ԼՂ բանակցային գործընթացի փաստաթղթերը փոխանցել Արցախի ղեկավարությանը, քանի որ մինչ այդ նրանք տեղյակ չեն եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ