News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հունիսի 6-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վ. Ծաղիկյանի, ներքին անվտանգության բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Ա. Մնացականյանի, անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Խ. Հարությունյանի, ծառայության պետի օգնական, արդարադատության փոխգնդապետ Ա. Կավեյանի եւ ծառայության շտաբի համակարգող խորհրդատու Ա. Սարգսյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում էր:

ՔԿԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այցի հիմնական նպատակն էր պարզել քրեակատարողական հիմնարկի ընդհանուր վիճակը, հանդիպել անձակազմի հետ, ծանոթանալ այնտեղ տիրող պայմաններին եւ ընթացս տալ համապատասխան հանձնարարականներ արդի շրջանում Ծառայության առջեւ դրված խնդիրների եւ պահանջների լուծման ուղղությամբ:

Ա. Մխոյանը նախ հանդիպեց անձնակազմի հետ, այնուհետեւ շրջայց կատարեց հիմնարկում: Եղավ վարչական մասնաշենքում, դատապարտյալների համար նախատեսված ճաշարանում, խոհանոցում, ստուգեց ճաշի, հացի որակը, ինչպես նաեւ հացի քաշը, այցելեց բաղնիք, բուժմաս, երկարատեւ եւ կարճատեւ տեսակցությունների համար նախատեսված սենյակներ, բնակելի կացարաններ:

Բնակելի գոտում Ծառայության պետը զրուցեց որոշ դատապարտյալների հետ, մանրամասն լսելով նրանց կողմից բարձրացված հարցերը՝ տվեց սպառիչ պատասխաններ՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով կատարել դատապարտյալների անհատական ընդունելություն:

Այցի արդյունքներով Ա. Մխոյանի կողմից տրվեցին կոնկրետ հանձնարարականներ նկատված թերությունները շտկելու ուղղությամբ:

Ծառայության պետի նմանատիպ աշխատանքային այցերը քրեակատարողական հիմնարկներ կրում են շարունակական բնույթ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ