News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նախնական նախագծի համեմատությամբ ոչ մեծ փոփոխություններ են կատարվել գրավատների համար 6 մլն դրամ, փոխանակման կետերի համար 3 մլն դրամ տուրք սահմանելու դրույթում՝ ներկայիս համապատասխանաբար 100 հազար եւ 50 հազար դրամի փոխարեն: Հունիսի 7-ին ԱԺ արտահերթ նիստում Հարկային օրենսգրքում փոփոխությունների քննարկման ժամանակ այս մասին ասաց ֆինանսների փոխնախարար, հիմնական զեկուցող Արման Պողոսյանը:

«Մենք փորձում ենք պետտուրքերի չափը նվազեցնել խոցելի կազմակերպությունների համար, իսկ ինստիտուցինալապես կազմավորվածների համար, որոնք կարող են այս բեռը կրել, մի փոքր բարձրացնել»,- պարզաբանեց Պողոսյանը: Նրա խոսքով՝ հաջորդ փոփոխությունը անդրադառնում է մասնավոր տաքսիստներին, որոնք գործում են որպես ֆիզիկական անձինք: Պաշտոնյան նշեց, որ առաջարկվում է նրանց ազատել պետտուրքի վճարումից: Նախագծով նաեւ առաջարկվում է նվազեցնել հանրային սնունդի կազմակերպությունների հարկային բեռը՝ այն որոշելով 2018 թվականի երկրորդ կեսին հաստատված տոկոսադրույքով: Ինչ վերաբերում է բեռնափոխադրումների ոլորտին, ապա, փոխնախարարի խոսքով, առաջարկվում է բեռնափոխադրումներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին ազատել տրանսպորտային հարկից եւ ներդնել գործարքների ու արտասահմանում ծախսերի գրանցման առավել ճկուն համակարգ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Ամենաշատ