News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի հիմնական թեկնածուներից մեկը՝ Մայքլ Գոուվը խոստովանել է, որ «մի քանի դեպքերում» կոկաին է օգտագործել, հայտնում է Daily Mail-ը: 

Պահպանողական կուսակցության ղեկավարի թեկնածուն հայտարարել է, որ երիտասարդ տարիներին թմրանյութեր է գործածել, ինչի համար հիմա խորապես ափսոսում է:

«Ես ավելի քան 20 տարի առաջ մի քանի դեպքերում հասարակական միջոցառումների ժամանակ թմրանյութեր եմ գործածել: Այդ ժամանակ ես երիտասարդ լրագրող էի: Դա սխալ էր: Ես հետ եմ նայում ու մտածում, որ ավելի լավ կլիներ, եթե դա արած չլինեի»,- հայտարարել է նա պարբերականի հետ հարցազրույցում:

51-ամյա Գոուվը կարծում է, որ անցյալի սխալները չպետք է օգտագործվեն իր դեմ հիմա՝ արշավի ժամանակ, երբ հավակնում է երկրի վարչապետի պաշտոնին:

Պարբերականը նշում է, որ նա համաձայնվել է հրապարակել իր մասին գրքի հատվածների բովանդակությունը, որը գրել է քաղաքական մեկնաբան Օուեն Բենեթը:

«Մայքլ Գոուվ. Շտապող մարդը» գրքում, մասնավորապես, նշվում է, որ նա անցյալում կոկաին է օգտագործել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ