News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Դոնալդ Թրամփը պաշտոնական այցով ժամանել է Իռլանդիա վարչապետ Լեո Վարադկարի եւ ԱԳ նախարար Սայմոն Կովնիի հետ հանդիպման համար: Հատուկ ուղեւորության համար Սպիտակ տունը արարողակարգային ծառայություններրի տեղական բյուրոյում մեկ միլիոն դոլարի 4 կատաֆալկ է վարձակալել:

Տեղաշարժման համար դասական ներկայացուցչական սեդանների կամ լիմուզինների փոխարեն  նման անսովոր մեքենաների ընտրության շարժառիթները անհայտ են մնում:

Այսպես, թե այնպես, բայց Սպիտակ տունը իռլանդական Ward & Sons թաղման բյուրոյից Դոնալդ Թրամփի համար կատաֆալկներ է վարձակալել  Կլեր կոմսությունում գտնվող Դունբեգ գյուղ կարճ ուղեւորության համար:

4 շքեղ մեքենաները ամերիկյան բյուջեի համար մոտ 935 033 դոլար են արժեցել:

Թրամփի վարչակազմին այդ գումարը բոլորովին չի շփոթեցրել: Սպիտակ տունը ուղեւորության համար գումարը փոխանցել է 4 վճարումներով, սակայն օդանավակայանից վարչապետի հետ հանդիպմանը Թրամփը չգիտես ինչու մեկնել է ԱՄՆ-ից իր հետ բերված Գաղտնի ծառայության Chevrolet Suburban զրահապատ ամենագնացով, իսկ հետո նստել է ուղղաթիռ:

2013 թվականի հունիսին JP Ward & Sons թաղման ծառայությունների նույն  բյուրոն վարձակալության էր տրամադրել մեքենաներ Բարաք Օբամայի համար, սակայն այն ժամանակ դա արժեցել էր 114 հազար դոլար, ընդ որում 3 օրվա համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ