News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոլդովայի Սահմանադրական դատարանը վճիռ է կայացրել վարչապետի պաշտոնակատար Պավել Ֆիլիպին ժամանակավորապես փոխանցել նախագահի լիազորությունները խորհրդարանը ցրելու եւ արտահերթ ընտրություններ նշանակելու համար, ասվում է ՍԴ-ի կայքում հրապարակված որոշման մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Վարչապետի պաշտոնակատար Պավել Ֆիլիպը՝ որպես Մոլդովայի Հանրապետության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, պետք է դիմի Սահմանադրական դատարան այն հանգամանքները փաստելու համար, որոնք արդարացնում են X գումարման խորհրդարանը ցրելու որոշումը, այնուհետեւ հրաման արձակի խորհրդարանը ցրելու եւ արտահերթ ընտրությունների ժամկետները որոշելու համար»,-ասվում է դատարանի որոշման մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ