News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է հակաօդային պաշտպանության «15th of Khordad», համակարգը, հաղորդում է Mehr-ը:

Համակարգը տրամադրվել էր հակաօդային պաշտպանության զորքերին արարողության ժամանակ, որին ներկա էր պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին:

Նրա խոսքով՝ «15th of Khordad» հակաօդային պաշտպանության համակարգն ստեղծվել է իրանցի փորձագետների կողմից եւ կարող է միաժամանակ գործել վեց թիրախների դեմ: Ընդ որում՝ այն կարող է գործադրվել պակաս, քան հինգ րոպեի ընթացքում»:

«Sayyad-3» հրթիռով նոր համակարգը կարող է հետապնդել կործանիչներին եւ ռազմական դրոններին 150 կմ շառավղով եւ արգելափակել դրանց գործունեությունը 120 կմ հեռավորության վրա, հավելել է նա:

Sayyad-3-ը հակաօդային պաշտպանության հայրենական արտադրման մեծ հեռավորության հրթիռ է, որը նախատեսված է բարձր թիրախներ խոցելու համար:

«15th of Khordad»-ը կարող է նաեւ հետապնդել թաքնված թիրախները մինչեւ 85 կմ հեռավորության վրա եւ ոչնչացնել դրանք 45 կմ-ի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ