News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
USD
477.81
EUR
544.32
RUB
7.6
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Աբովյանում քաղաքապետի թեկնածու Վահագն Գեւորգյանի համակիրներին բերման են ենթարկել, քանի որ ահազանգ է եղել, որ նրանք ապօրինի զենք են կրում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

«Ըստ ոստիկանապետի՝ բերման ենթարկելը կապված է եղել իբր թե ապօրինի զենք կրելու հետ: Ես իհարկե ասացի, որ դա այնպիսի մի մեղադրանք է, որը տեղում հանրավոր է ստուգել, նա պատասխանեց, որ իրենք 3 ժամ ժամանակ ունեն: Ես վստահաբար կարող եմ ասել, որ ոչ մի զենք էլ չկա, պարզապես 3 ժամը ժամանակ է նրանց համար, որ բերման ենթարկվածը չկարողանա իր աշխատանքը կատարել»,- ասաց նա:

Գեւորգ Պետրոսյանը նշեց, որ այս միջադեպի հետ կապված ինքը միտում է տեսնում, եւ իրենք ոստիկանների գործողություններից հետո դիմելու են ՀՔԾ, որպեսզի ստուգեն, թե արդյոք եղել է այդպիսի ահազանգ։

«Դա այնպես չի, որ բանավոր հայտարարությամբ է, հակառակ դեպքում այստեղ կարող են բոլորիս էլ ասենք թնդանոթ ունենալու մեղադրանքով տանել եւ ազատազրկել, բա մենք նոր Հայաստանում ենք ապրում»,- ասաց պատգամավորը:

Ըստ պատգամավորի՝ լարված իրավիճակը մարզպետի կողմից է ստեղծվել, որ առավոտվանից «առանց անհարմար զգալու շրջում է էս տեղամասից էն տեղամաս, ինչ-որ մեքենաների միջից նկարում է մարդկանց, անհարամար է, բա սա մարզպետին սազական վարքագիծ է, եւ նրա հորդորով էլ բնականաբար գործի են անցել որոշ պաշտոնյաներ: Էստեղ խնդիրը ՏԻՄ-ում հաջողություն ունենալը չէ, էստեղ սկզբունքի հարց է, եւ էդ նույն վարչապետը երբ հայտարարում է, որ ոչ մի մեղավոր անձ չպիտի խուսափի պատասխանատվությունից, հիմա տենանք, թե վարչապետի թիմը ոնց ա իր իսկ հայտարարությունը պաշտպանում, իրականացնում»:

Տպել