News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանը կարող է իր ավտոպարկը թարմացնել ԵՏՄ երկրներում արտադրված տրանսպորտային միջոցներով: Հունիսի 10-ին «ԵՏՄ-ում Հայաստանի նախագահության տարի. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նախարարից հետաքրքրվեցին՝ արդյոք չի՞ կարելի որոշ ժամանակով էլ հետաձգել երրորդ երկրներից ավտոմեքենաների ներմուծման միասնական մաքսային սակագների ուժի մեջ մտնելը: Պատգամավորները, մասնավորապես, նշեցին, որ ավտոմեքենա ներմուծողները դժգոհում են, որ միասնական սակագնի անցնելով Հայաստան կներկրվեն «խորհրդային նմուշի հին մեքենաներ»:

Խաչատրյանն այս պնդումներին կտրականապես չհամաձայնեց: Նա հիշեցրեց, որ «խորհրդային հին մեքենաները» ԵՏՄ տարածքում չեն արտադրվում: Նրա կարծիքով՝ ԵՏՄ տարածքում ավտոարդյունաբերության զարգացումը մուլտիպլիկատիվ տնտեսական էֆեկտ կունենա այս կառույցի բոլոր անդամ երկրների համար:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին հայտարարեց, որ ավտոմեքենաների ներմուծման թեման բազմաշերտ է եւ մանրակրկիտ քննարկման կարիք ունի: «Եկեք, չթաքցնենք, որ Հայաստանի քաղաքացիները շահագրգռված են, որ մեքենաները հանրապետություն ներկրվեն ցածր սակագներով, որ այնուհետեւ դրանք հնարավորության դեպքում վաճառեն, այդ թվում, ԵՏՄ այլ երկրներում: Այս եւ այլ քայլերը կարելի է մանրամասն քննարկել եւ մշակել փոխշահավետ լուծումներ»,- ասաց Գրիգորյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ