News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Աբբաս Մուսավին հերքել է, որ Թեհրանը մտադիր է ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգեր գնել, հաղորդում է Tasnim-ը:

Նրա խոսքով՝ Իրանն այդ հարցով չի դիմել Ռուսաստանին:

«Մենք դեռեւս այդ համակարգերի կարիքը չունենք: Իրանական հակաօդային համակարգերն ավելի հուսալի են, քան արտասահմանյան համակարգերը»,- ասել է Մուսավին:

Նա նաեւ երախտագիտություն է հայտնել Ռուսաստանին միջուկային գործարքի հանդեպ մոտեցման համար՝ հայտարարելով, որ ռուսներն ու չինացիներն ապացուցել են իրենց հակվածությունը համաձայնագրին:

2016թ. օգոստոսին Իրանի նախկին պաշտպանության նախարար Հոսեյն Դեհկանը հայտարարել էր, որ Ռուսաստանն Իրանին առաջարկել է Ս-400 եւ այլ համակարգեր գնել, սակայն Թեհրանը հրաժարվել է:

2016թ. հուլիսին Իրանը Ռուսաստանից Ս-300 համակարգեր էր ստացել: Ըստ պայմանագրի՝ Ռուսաստանը պետք է Իրանին առնվազն 5 նման համակարգեր տրամադրի, սակայն վաճառքից հրաժարվելուց հետո իրանցի մասնագետները սկսել են թողարկել հայրենական տարբերակը՝ հայտնի որպես Bavar-373: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ