News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Դանիայի խորհրդարանի խոսնակ Պիա Կյերսգորը հունիսի 5-ի ընտրություններում կուսակցության եւ աջ ցենտրիստական դաշինքի պարտությունից հետո պաշտոնից հեռանում է: Նա այս մասին հայտնել իր Facebook-յան էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Խորհրդարանական ընտրություններից հետո մի քանի մարդ ինձ հարցրեց՝ կլինե՞մ արդյոք Ֆոլկետինգի նախագահը: Չեմ լինի: Իշխանությունը փոխվել է»,- նշել է Կյերսգորը:

Քաղաքական գործիչը վերընտրվել է վերջին ընտրություններում եւ կշարունակի աշխատել Դանիայի ժողովրդական կուսակցության խորհրդարանական խմբի կազմում, որի ստացած մանդատները 37-ից նվազել են մինչեւ 16: Կյերսգորի հրաժարականը սպասելի էր. Ֆոլկետինգի նոր խոսնակ կդառնա առավելագույն թվով ձայներ ստացած կուսակցություններից մեկի ներկայացուցիչը:

Հունիսի 5-ի ընտրություններում ձախ կուսակցությունները ստացել են 91 մանդատ, իսկ աջ ցենտրիստները՝ 75: Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը երկրում խոշորագույնն է դարձել՝ ձայների 25,9 տոկոս արդյունքով: Երկրորդ տեղում է Լիբերալ կուսակցությունը՝ 23,4 տոկոսով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ