News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանում հունիսի 11-ին անցկացվում է Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի եւ Փոքր եւ միջին ձեռնարկատերերի զարգացման ԵՄ ծրագրի կողմից կազմակերպված BANA համաժողովը:

Գլխավոր նպատակը Հայաստանի եւ Եվրոպայի բիզնես հրեշտակներին միացնելը, համագործակցության եւ համատեղ ներդրումների համար նոր հնարավորություններ ստեղծելն է:

Համաժողովին մասնակցում է նաեւ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը:

Նշվում է, որ համաժողովը նվիրված է ստարտապներում այսպես կոչված «հրեշտակային» ներդրումներին:

Բիզնես հրեշտակները տարբերվում են բոլոր այլ մասնավոր ներդրողներից նրանով, որ ունեն «2 թեւ». նրանք ոչ միայն ֆինանսական աջակցություն են ցուցաբերում, այլ նաեւ աջակցում են ստարտապ ծրագիրը՝ կիսվելով փորձով, նպաստելով դրա զարգացմանն ու միջազգային մակարդակի հասնելուն:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ