News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

All.me թվային ցանցի ներկայացուցիչները մասնակցել են 2019 թվականի Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովին եւ մի շարք կարեւոր հանդիպումներ են անցկացրել:

Համաժողովի ժամանակ all.me-ի թիմը հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ նրան շնորհավորելով համաժողովի ժամանակ հաջող ելույթի կապակցությամբ՝ հրավիրել է այցելել Երեւանում all.me-ի գրասենյակ: Վարչապետ Փաշինյանը ընդունել է հրավերը եւ նշել, որ ինքը ընկերության մասին տեղեկանալու հնարավորություն ունեցել է եւ գնահատում է նրա առաջարկած ինովացիոն լուծումները:

All.me-ի ներկայացուցիչները նաեւ հանդիպել են «Qatar Financial Centre»-ի գլխավոր գործադիր տնօրեն Յուսուֆ Մոհամմեդ Ալ Ջաիդի հետ: Կողմերը քննարկել են գործընկերության հնարավորությունները, քանի որ all.me-ն կատարցի պատվիրակներին հետաքրքրում է պլատֆորմի ինովացիոն լուծումների ինտեգրացիայի տեսակետից:

All.me ցանցը առաջացրել է նաեւ Հնդկաստանի Ներդրումների օժանդակության ազգային գործակալության՝ «Ինվեստ Ինդիայի» մեծ հետաքրքրությունը: Կազմակերպության փոխնախագահ Սիդհարթ Բհաթիան all.me-ի ներկայացուցիչների հետ քննարկել է ռազմավարական կարեւոր հարցեր, քանի որ ընկերությունը հայտարարել է մոտ ապագայում Հնդկաստանում գրասենյակ բացելու մտադրության մասին: «Մեզ հետաքրքրում է հնդկական շուկան: Հնդկաստանից մեծ թվով օգտատերեր բարձր են գնահատում մեր ինովացիոն լուծումները, ինչը մեզ համար բացում է երակարաժամկետ ռազմավարությունը հնդկական շուկայում դիտարկելու հեռանկարը»,- հայտարարել է all.me-ի տնօրենների խորհրդի անդամ Արտակ Թովմասյանը:

«Թվային տրանսֆորմացիա. Հին աշխարհի կործանո՞ւմ» քննարկման ժամանակ իր ելույթում Թովմասյանը պատմել է all.me-ի ինովացիոն լուծումների մասին: Բանավեճը նվիրված էր բլոքչեյնի ապագա տեխնոլոգիաներին, իսկ մոդերատորը Ռուսական կրիպտոարժույթների եւ բլոքչեյնի ասոցիացիայի նախագահ Յուրի Պրիպաչկինն էր: Բանավեճին մասնակցել է նաեւ ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը:

All.me-ն ընկերություն է, որն զբաղվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտով, կենտրոնակայանը Իռլանդիայում է: Ամբողջ աշխարհում ընկերության 7 ընկերությունից երկուսը տեղակայված են Երեւանում:

All.me-ն թվային էկոհամակարգ է, որը բաղկացած է սոցիալական ցանցից (meNetwork), առեւտրային հարթակից (meMarket) եւ վճարային ծառայությանից (mePay): Յուրօրինակ բիզնես մոդելն օգտատերերին թույլ է տալիս հաղորդակցվել միմյանց հետ, կարդալ հետաքրքիր կոնտենտ եւ վարձատրվել ALL.ME (ME) թոքեններով (all.me-ի կրիպտոարժույթը): Պլատֆորմը գովազդային եկամուտների 50 տոկոսը կիսում է օգտատերերի հետ:

 Հետևեք մեզ all.me –ի սոցցանցում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դադիվանքի հոգևոր գործառույթները չեն փոխվել, միակ խնդիրն ուխտավորների բացակայությունն է․ Արցախի թեմի առաջնորդ
Ամեն շաբաթ, կիրակի օրերին ուխտավորներին ցուցակագրում էինք․․․․
Շվեդիայի իշխանությունները կարող են փակել COVID-19-ի դեմ պայքարում կանոնները խախտած ռեստորաններն ու ակումբները
Ստոկհոլմը Շվեդիայի առավել տուժած քաղաքներից է, որտեղ գրանցվել է COVID-19-ի հետեւանքով մահացության դեպքերի ավելի քան կեսը…
Հայտնի են այն արտիստները, ովքեր ելույթ կունենան Երևան–Լոս–Անջելես մեծ համերգի ժամանակ (ֆոտո)
Կորոնավիրուսի հետևանքով առաջացած պանդեմիան անդառնալի մարդկային կորուստների պատճառ դարձավ...
Առաջին անգամ աշխարհում. VR տեխնոլոգիաներով համերգ՝ 40 հայ արտիստների մասնակցությամբ՝ Երևանից և Լոս Անջելեսից (ֆոտո)
Այն արտիստները, ովքեր գտնվում են Հայաստանում, ելույթ կունենան Dvin Music Hall-ում...
Ստեփանակերտում ախտահանել են շուկաները
Այսպես՝ «Բնակարանային շահագործման տնտեսություն» ՓԲԸ կողմից քլորի լուծույթով…
all.me թվային ցանցը սոցցանցը վերածել է դեպի օգտատերը կողմնորոշված բիզնես մոդելի (ֆոտո)
all.me ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահը թեմատիկ նստաշրջանի խոսնակներից մեկն էր, որը նվիրված էր բլոքչեյն հայեցակարգին եւ թվային ակտիվներին...
Ամենաշատ