News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ոչ մի ապացույց չկա իրենց ասածի մեջ, բացարձակ չեմ հավատում այդ թվերին։ Այդ մասին այսօր՝ հունիսի 12–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով դիտարկմանը, որ «Սանիթեք»–ի ղեկավարությունը նշել է, որ հեղափոխության օրերին մայրաքաղաքում 2000 աղբաման է վնասվել։

«Ես ոչ թե մեղադրում եմ իրենց, ես պարզապես ասում եմ, որ խոստացված քանակով աղբամանները չկան։ Իրենց գույքի համար պատասխանատու են իրենք, եւ պայմանագրով, եթե չեմ սխալվում, այդ աղբամանները պետք է ապահովագրված լինեն։ Թող ապահովագրեն, դա բիզնես է, ամբողջ աշխարհում լինում են ֆուտբոլային ֆանատների կողմից կազմակերված գործողություններ, կամ Ֆրանսիայում տեսաք ինչ էին անում դեղին ժիլետները»,– ասաց Մարությանը։

Նա նշեց, որ Հայաստանում ժողովուրդն ապրում է Սահմանադրությամբ, եւ օրենքների շրջանակներում կարող է անել ինչ ցանկանա։ «Ասեմ ավելին, որ օրինակ տարբեր վթարկների պատճառով վնասվում են սյուները, այսինքն մարդկանց ասենք մի քշեք մեքենա։ Ոչ մի ապացույց չկա իրենց ասածի մեջ, բացարձակ չեմ հավատում այդ թվերին։ Այդ խնդիրը եղել է վերջին տարիներին, իրենք չորս տարվա ընթացքում ոչ մի աղբաման չեն փոխել, նույնիսկ չեն լվացել»։

Տպել
Ամենաշատ