News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 27
USD
477.33
EUR
542.2
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Աֆրիկյան միությունը (ԱՄ) արգելել է Սուդանին մասնակցել կազմակերպության բոլոր նիստերին՝ ներառյալ էներգետիկայի հարցերով գալիք նախարարական համաժողովը, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով աֆրիկյան կառույցին:

Այդկերպ ԱՄ-ը գործնականում իրագործում է կազմակերպությունում Խարթումի անդամությունը դադարեցնելու մասին իր որոշումը: Հունիսի 6-ին միության Անվտանգության եւ խաղաղության խորհուրդն արգելել է Սուդանին մասնակցել Աֆրիկյան միության միջոցառումներին «մինչեւ անցումային իշխանության բարեհաջող ձեւավորումը քաղաքացիական դեմքերի գլխավորությամբ որպես միակ միջոց, որը թույլ կտա երկրին հաղթահարել ճգնաժամը»:

Անկայունությունն ու անորոշությունը Սուդանում, որտեղ ռազմական հեղաշրջումից եւ նախագահ Օմար ալ-Բաշիրին գահընկեց անելուց հետո երկու ամիսների ընթացքում բանակն ու ընդդիմությունը չեն կարողացել հանգել երկիրը կառավարելու եւ իշխանության անցումային մարմիններ ստեղծելու շուրջ միասնական որոշման, հասել էր իր գագաթնակետին հունիսի 3-ին, երբ անվտանգության ուժերը հեռացրել էին վրանային ճամբարի մի մասը ԶՈՒ-ի գլխավոր հրամանատարության գրասենյակի շրջանում:

Այդ ժամանակ բանակը հայտարարել էր, որ ուժայինների ակցիան ուղղված էր հանցավոր տարրերի դեմ, որոնք օգտվել էին մայրաքաղաքում տիրող իրավիճակից եւ ստեղծել իրենց քրեածին խումբը նստացույց անող մարդկանց հարեւանությամբ: Ի պատասխան ոստիկանության եւ հատուկ նշանակության զորքերի գործողությունների՝ Խարթումում տեղի են ունեցել անկարգություններ, որոնք, ըստ պաշտոնական տվյալների, խլել են 64 մարդու կյանք, իսկ ընդդիմության տվյալներով՝ 120 կյանք, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այնուհետեւ զինվորականների եւ ընդդիմության միջեւ բոլոր շփումները դադարեցվել էին: Եթովպիայի միջնորդական ջանքերի շնորհիվ նախօրեին հայտարարվել էր, որ առաջիկայում կողմերը կվերադառնան բանակցությունների սեղանի շուրջ, իսկ Ռազմական խորհուրդը համաձայնվել է ազատել բոլոր քաղաքական բանտարկյալներին՝ ընդդիմության պահանջների համաձայն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել