News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 16
USD
476.76
EUR
526.2
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները հունիսի 12-ին հանդիպել են Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի հետ: Հանդիպումը մոտ մեկ ժամ է տեւել։ Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը արդեն երկրորդ անգամ է առաջադրում Վահե Գրիգորյանի թեկնածությունը ՍԴ դատավորի թափուր տեղի համար։ Նախագահի առաջադրած թեկնածուները՝ Գոռ Հովհաննիսյանն ու Արթուր Վաղարշյանը, 7-րդ գումարման Ազգային ժողովի կողմից չեն ընտրվել ՍԴ դատավորի պաշտոնում։

Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական դատարանի թեկնածու առաջադրված Վահե Գրիգորյանը հայտարարել էր, որ Արմեն Սարգսյանը ոչ լեգիտիմ նախագահ է. «Եվ այս՝ մեզ Ազգային ժողովի ամբիոնից հենց այս պահին քաղաքացի լինելու հարցում մեր թերացումները մատնանշող, Իտալիայի մասին հենց հիմա հեքիաթներ պատմող, տխմարագույն մի ճառ արտաբերող անգերազանցելի սույն դեմագոգը մեզ այդպես չի լուսավորի, թե այդ երբ է իր՝ բրիտանական քաղաքացիությունից հրաժարվելու մասին հայտարարությունը պետական գրանցում ստացել Միացյալ Թագավորության պետական քարտուղարի կողմից»,- ասել էր Վահե Գրիգորյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ