News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
USD
477.78
EUR
534.35
RUB
7.43
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը


Աղբահանությունն այդքան կենսական նշանակություն չունի, որքան տրանսպորտի հարցը։ Այս մասին այսօր՝ հունիսի 12–ին, լրագրողների հյեը հանդիպման ժամանակ ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը՝ անդրադառնալով Երեւանի հասարակական տրանսպորտին։

Նա դա բացատրեց նրանով, որ, եթե տրանսպորտային միջոցը նորմալ վիճակում չլինի, տուժում են բազմաթիվ քաղաքացիներ։

«Երբ որ ավտոբուսի անվադողը տրաքում է ու մեջը 40 հոգի մարդ կամ նույն երթուղայինները ոնց են քշում, վարորդներն իրենց չգիտեմ ոնց են պահում կամ դուռը պոկվում ընկնում է. մենք նախադեպեր ունեցել ենք։ Տրանսպորտի հարցը գերակա է»,– ասաց Վարդանյանը։

Արձագանքելով Թեհմինա Վարդանյանի դիտարկումներին՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը ասաց. «Վստահ եմ, որ աղբահանության հաղորդման ժամանակ ասել եք, որ ամենակարեւոր հարցը աղբահանությունն է։ Դուք որոշ կասկածների վրա եք հիմնված, որոնց երեւի գուշակ Մանուշակը միայն կարող է պատասխանել։ Անձամբ ես եւ իմ ընտրած քաղաքապետը վստահ ենք, որ նման համալիր ծրագիր անելուց առաջ ավելի լավ է հաստատ իմանալ, որ ծրագիրը գործելու է եւ ավելի լավ է ժամանակ ծախսել, բայց հաստատ իմանալ, որ այդ ծրագիրը կգործի, նոր գործարկել ծրագիրը»։

Հասմիկ Խաչունցը չբացառեց, որ Երեւանի նոր տրանսպորտային ցանցը գործարկելու պարագայում ուղեվարձի գները կարող են բարձրանալ։

Թեհմինա Վարդանյանն արձագանքելով հիշեցրեց, որ քաղաքապետ Հայկ Մարությանը տարիներ առաջ պայքարում էր ուղեվարձի թանկացման դեմ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ