News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երևանում «Դվին» հյուրանոցում այսօր տեղի է ունեցել տոնական միջոցառում՝ նվիրված Ռուսաստանի օրվան, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Տոնական միջոցառմանը մասնակցել են Հայաստանում ՌԴ դեսպանատան աշխատակիցները, Հայաստանում հավատարմագրված դեսպանատների ներկայացուցիչները՝ ի դեմս դեսպանների, ռազմական կցորդները, քաղաքական և հասարակական գործիչները, Ազգային ժողովի պատգամավորները, նախարարներն ու նրանց տեղակալները, պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, Հայրենական մեծ պատերազմի վետերանները, ոչ կոմերցիոն կազմակերպությունների ներկայացուցիչները, լրատվամիջոցները և այլք:

Ելույթով հանդես է եկել Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Ազգային ժողովի հարգարժան պարոն նախագահ, հարգելի վետերաններ, հայրենակիցներ, հյուրեր: Սրտանց ողջունում եմ Ձեզ Ռուսաստանի օրվա կապակցությամբ ընդունելությանը: Ռուսաստանը հազարմյա պատմություն ունեցող երկիր է, որը մեկ պետության մեջ միավորում է տարբեր ազգեր, մշակույթներ և կրոններ: Այսօր մենք ապրում ենք ազատ, ուժեղ, իրապես հզոր երկրում: Ռուսաստանի հզորությունը միասնության մեջ է: Ապրել համերաշխության մեջ, հարգել հայացքներն ու հարևանների սրբությունը, պահպանել դրանք և արդար աշխատել՝ ահա Ռուսաստանի զարգացման գրավականը: Այս տոնը՝ չնայած հարաբերական երիտասարդությանը, ամրգրվել է ոչ միայն պետական օրացույցում, այլ նաև մեր բոլորի սրտերում, ով իրեն հպարտորեն ռուս է կոչում»,- հայտարարել է Կոպիրկինը:

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը բարդ և հերոսական ուղի է անցել, և այս օրը առիթ է՝ հիշելու հայրերի և պապերի սխրանքները, առիթ է մտածել ներկայի և ապագայի մասին:

Դեսպանն ընդգծել է, որ անհրաժեշտ է փայփայել ժամանակի կապը, հարգել ավանդույթներն ու նախնիների սկզբունքները, սիրել Ռուսաստանն ու ազնիվ աշխատել՝ երկրի բարեկեցության և բարգավաճման համար: Կոպիրկինը հայտարարել է, որ այսօր Ռուսաստանն առանցքային խաղացող է միջազգային հարթակում, առանց որի անհնար է լուծել համաշխարհային բազում խնդիրներ և հաղթահարել նոր մարտահրավերներն ու միջազգային անվտանգության սպառնալիքները:

«Մեր երկիրը պատրաստ է կառուցողական երկխոսությանն ու իրավահավասարության և փոխըմբռնման սկզբունքների վրա միջազգային հարաբերություններում վստահելի և արդյունավետ շփումների զարգացմանը: Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության գործընկերների շրջանում հատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի հետ բարեկամական և դաշնակցային գործընկերությունը: Կապված լինելով ոչ միայն աշխարհագրական դիրքով, այլ պատմական կապերով՝ մեր երկրներն ու ժողովուրդները հավատարիմ են բարիդրացիության ավանդույթներին: Նման կապերից մեկը Հայրենական մեծ պատերազմում մասնակցությունն է, որում հայերն ու ռուսները ներկայացրել են Սովետական Միությունը և պայքարել մարդկության սպառնալիքների դեմ»,- նշել է դեսպանը:

Նա նաև ասել է, որ ուրախ է տեսնել, որ ժամանակակից փուլում հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են ոչ միայն երկկողմ, այլ նաև բազմակողմ համատեքստով՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում:  

«Այդ կապակցությամբ ցանկանում եմ նշել այստեղ ապրիլի վերջին Եվրասաիական միջկառավարական խորհրդի նիստի հաջող անցկացումը: Այժմ ակտիվ նախապատրաստություն է ընթանում՝ Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստի անցկացման ուղղությամբ: Ուրախ եմ այս տոնը նշել իրական ընկերների շրջապատում: Լինելով ՀՀ-ում ՌԴ դեսպանը, գլխավոր խնդիր եմ համարում, առաջին հերթին, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդումն ու խորացումը, տնտեսական, ռազմաքաղաքական և մշակութահումանիտար կապերի ընդլայնումը, ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում և ԱՊՀ-ում Հայաստանի դերի ուժգնացման և պոտենցիալի բացահայտման գործին աջակցումը: Վստահ եմ՝ հայ-ռուսական համագործակցությունն անդրադառնում է պետությունների կենսագործունեության համար կարևոր բոլոր ոլորտներին, որոնք պետք է ամրապնդել ամեն օր՝ հիմք ստեղծելով երկու ժողովրդների խաղաղության և բարեկեցության համար»,- եզրափակել է ՀՀ-ում ՌԴ դեսպանը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Ամենաշատ