News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի եւ Արցախի քաղաքների միջեւ բարեկամության մասին հռչակագրերի դեմ դատավճիռները չեն անդրադառնա երկու ժողովուրդների բարեկամության վրա: Այս մասին նշված է Վալանսի քաղաքապետ, Օվերն Ռոն Ալպ շրջանի փոխնախագահ Նիկոլա Դարագոնի հայտարարության մեջ:

«Ի հակակշիռ ճնշմանը, որը գործադրվում է դրսից,- եւ մենք բոլորս այդ մասին գիտենք,- ես վերահաստատում եմ իմ աջակցությունը Արցախին, նրա ազատ ընտրված իշխանություններին եւ ինքնորոշման կուրսին: Նույնիսկ եթե Գրենոբլի վարչական դատարանը չեղարկել է Վալանսի եւ Ստեփանակերտի միջեւ Բարեկամության մասին հռչակագիրը, ես ամենեւին չեմ ափսոսում իմ կողմից այդ հռչակագրի ստորագրումը, որը, կրկնում եմ, արտացոլում է բարեկամության նկատմամբ կամքը:

Ես շարունակում եմ պնդել, որ տեղական ինքնակառավարման մարմինները իրավասու են կնքելու բարեկամության մասին համանման հռչակագրեր, հատկապես այն պայմաններում, երբ նրանցից շատերը (մասնավորապես՝ Վալանսի դեպքում) քաղաքային խորհուրդների որոշումներ չեն եւ չեն կարող կասկածի տակ դրվել վարչական դատարանների որոշումներով:

Բացի այդ, ես դատապարտում եմ Ֆրանսիայի ազգային իշխանությունների հակասական գործողությունները:

Մի քանի ամիս առաջ Ֆրանսիայի Հանրապետության նախագահը հավաստիացրել էր ծագումով հայ մեր հայրենակիցներին, որ հումանիտար կամ կրթական նպատակներ հետապնդող ծրագրերը չեն հետապնդվի:

Միաժամանակ, դատական հետապնդումը բազմապատկվում է՝ հստակ ուղերձներ ուղարկելով ռազմատենչ Ադրբեջանին:

Դարավոր բարեկամության եւ այսրոպեական տնտեսական շահերի միջեւ վերջինիս օգտին Ֆրանսիայի կառավարությունը խախտում է հավասարակշռված եւ բարոյական մոտեցում ընտրելու իր ավանդական դիրքորոշումը:

Դա մոտեցում է, որը Ֆրանսիան դրսեւորել է ազատությանը տենչող ժողովուրդների նկատմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ