News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինական Huawei ընկերության հասարակայնության հետ կապերի հարցերով փոխնախագահ Էնդրյու Ուիլյամսոնը Reuters-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ընկերությունը Hongmeng օպերացիոն համակարգի հնարավոր թողարկման գործընթացում է, որը կփոխարինի ամերիկյան Android օպերացիոն համակարգին:

Նրա խոսքով՝ նոր օպերացիոն համակարգը Չինաստանում տեղադրվելու է ավելի քան միլիոն սարքի մեջ:

ՄԱԿ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության տվյալները վկայում են, որ չինական տեխնոհսկան արդեն Hongmeng ապրանքանիշը կիրառել է մի շարք երկրներում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն կդադարի Huaweiի հեռախոսներին տրամադրել Android օպերացիոն համակարգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ