News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Անկարան դատապարտում է Օմանի ծոցում նավթային լցանավերի վրա հարձակումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք դատապարտում ենք Օմանի ծոցում երկու նավթային լցանավերի վրա հարձակումը եւ մտահոգություն հայտնում, որ այդ շրջանում  կոմերցիոն նավերը  վերջին ամսում երկրորդ անգամ դառնում են հարձակման թիրախ:

Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում  Պարսից ծոցի տարածաշրջանում նավագնացային անվտանգության պահպանմանը, որը միջազգային ծովային հաղորդակցությունում զբաղեցնում է  ռազմավարական դիրք», - ասվում է հայտարարության մեջ:

Բացի դրանից, թուրքական կողմը հայտարարել է, որ Իրանի հասցեին  հապճեպ մեղադրանքները մտահոգություն են առաջացնում եւ խոսել է  լցանավերի վրա հարձակման լուրջ հետաքննության օգտին:

Իրանական եւ արաբական լրատվամիջոցները հինգշաբթի հաղորդել էին, որ Օմանի ծոցում հարձակման են ենթարկվել Front Altair եւ Kokuka Courageous տանկերները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ