News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սուդանի նախկին նախագահ Օմար ալ-Բաշիրը մեկ շաբաթից դատարանի առաջ կկանգնի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով երկրի գլխավոր դատախազ ալ-Վալիդ Սեյիդ Ահմեդին:

«Իշխանաթող արված նախագահը շուտով կկանգնի դատարանի առաջ, երբ ավարտվի բողոքարկման ժամկետը»,- ասել է դատախազը:

Ավելի վաղ Սուդանի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ նախկին նախագահի դեմ քրգործի հարցով բոլոր քննչական միջոցառումներն ավարտվել են, նրա դեմ մեղադրանք է առաջադրվել արտասահմանյան արժույթ շրջանառության ժամանակ կոռուպցիայի եւ փողերի լվացման մեջ:

Սուդանում ապրիլի 11-ին ռազմական հեղաշրջում տեղի ունեցավ: Նախագահ Օմար ալ-Բաշիրը պաշտոնաթող արվեց, իսկ ավելի ուշ բանտարկվեց: իշխանությունն անցավ բանակի կողմից ձեւավորված անցումային ռազմական խորհրդին: Սակայն ազգային ցույցերը երկրում չեն դադարում՝ չնայած զինվորականների խոստումներին:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ