News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ֆիննական  ոստիկանությունը քննում է Ֆինլանդիայում ռուսերեն մակագրություններով կեղծ փողերի օգտագործման դեպքը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Խյամե ֆիննական շրջանի ոստիկանության հայտարարությանը Ֆեյսբուքում։

«Երիտասարդը Տոյվակա քաղաքից հանգստյան օրերին փորձել է վճարել Լահթի քաղաքի հյուրանոցում կեցության համար 200-ական եվրո կեղծ փողերով։ Կալանման պահին նրա մոտ հայտնաբերվել է ութ նման թղթադրամ։ Դրանց բոլորի վրա կարմիր տառերով ռուսերեն գրված է՝ «Վճարամիջոց չէ»,- նշել են ոստիկանությունում։

Կալանվածը տեղեկացրել է, որ դրանք ձեռք է բերել ինտերնետում, կատարվածի փաստով սկսվել է հետաքննություն, նշել է գերատեսչությունը։

Բացի այդ, հետաքննվում է նաեւ մեկ այլ համանման դեպք։ Անցած շաբաթ ոստիկանություն են հանձնվել որպես վճարամիջոց օգտագործված  թղթադրամներ 20 եւ 50 եվրո արժողությամբ, որոնց վրա անգլերեն գրված է, որ դրանք փող չեն եւ նախատեսված են կինոնկարահանումների համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ