Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 18-ին, ժամը 12:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Գյուղտեխնիկումի դիմաց այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:48-ին, մարվել՝ 12:58-ին:
Պարզվել է, որ Երևանյան փողոցում՝ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի դիմաց, այրվել է «Merсedes 124» մակնիշի (վարորդ՝ Ա.Փ.) ավտոմեքենայի շարժիչի հատվածը, իսկ սրահը՝ մասամբ։