News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ազատ կքվեարկի ՍԴ դատավորի ընտրության ժամանակ: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով, իրենց խմբակցությունում պատգամավորներ կան, որ սկզբունքային պահանջներ ունեն եւ դրա համաձայն կքվեարկեն:

«Մեր պատգամավորները խոսել են նոր Հայաստանի մասին: Մեր պատկերացրած նոր Հայաստանն այն Հայաստանն է, որտեղ օրենքները եւ Սահմանադրությունը պահպանվում են»,-ասաց Մարուքյանը:

Դիտարկմանը, որ իրենց խմբակցությունից Արման Բաբաջանյանը կողմ է արտահայտվել Վահե Գրիգորյանին, Էդմոն Մարուքյանն ասաց. «Այստեղ գաղափարական տարաձայնություն փնտրելը տեղին չէ: Այո, կարող են լինել իրավիճակներ, երբ մարդիկ ունենում են տարբեր կարծիքներ: Դուք կարծում եք, որ խմբակցությունները դիկտատորական կառույցներ են եւ վոժդը որոշում է ու այդպես քվեարկո՞ւմ են: Մենք հանդիպման ժամանակ բազմաթիվ հարցեր ենք տվել Վահե Գրիգորյանին, որից հետո ես լրատվամիջոցներին ասել եմ, թե ինչ ենք քննարկել»,-ասաց խմբակցության ղեկավարը՝ հավելելով, որ միայն Արման Բաբաջանյանը չէ, որ նման տեսակետ ունի ԼՀԿ-ում:

Նշենք, որ այս պահին ԱԺ-ն ընդրում է ՍԴ դատավորի: Թեկնածուն Վահե Գրիգորյանն է, որի թեկնածությունը ներկայացրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Տպել
Ամենաշատ