News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
USD
476.41
EUR
535.1
RUB
7.57
ME-USD
0.18
Տեսնել լրահոսը

Վանուատուի կղզիներից մեկում ասնովոր փորձարկում են սկսել, որի նպատակն է հասկանալ, թե որքանով է հեռանկարային թայմ-բանկինգի կոնցեպցիան, այսինքն՝ արժույթի փոխարեն ժամանակի օգտագործումը: Հետազոտության արդյունքները նշանակություն կունենան ողջ աշխարհի համար, հաղորդում է HighTech+-ը:

Թայմ-բանկինգի համակարգը ենթադրում է արժույթի փոխարեն ժամանակի օգտագործում: Վճարումը գումարով ստանալու փոխարեն թայմ-բանկինգի մասնակիցները կարող են իրենց ունակությունները փոխանակել ժամերի որոշակի քանակի հետ: Ամեն անդամի արժեքը որոշվում է ժամանակով, որը նա ծախսում է մյուսներին ծառայություն մատուցելու վրա, եւ գրանցվում է ժամանակի բանկում:

Այդ միջոցն ամրապնդում է մարդկանց միջեւ կապը: Այդ նպատակով ամերիկացի հետազոտողները փորձարկումներ են անցկացրել Անեյտյում կղզում, որը պատկանում է Վաուատու Հանրապոտությանը: Բնակչությունը կազմում է 1000 մարդ:

Այդ զարգացող տարածաշրջանում դեռեւս հասանելիություն չկա նախնական կրթությանը, սակայն բջջային հեռախոսներն արդեն լայն տարածում ունեն: Դա թույլ է տալիս գիտնականներին տեղի հանրությունում սերմանել բլոկչեյն-համակարգը, որն անհրաժեշտ է թայմ-բանկինգի աշխատանքի համար:

Vanuatu-BlendTBS համակարգը թույլ է տալիս փոխանակվել ժամանակով, ինչպես նաեւ հանրության անդամներին պատժել իրենց հակասոցիալական պահվածքի համար: Բացի այդ, այն գրանցում է արված բոլոր գործողությունների մասին ինֆորմացիան:

Գիտնականները հուսով են, որ փորձարկումը կբարելավի առանձին հանրությունների կյանքի որակը: Բացի այդ, հետազոտությունը նոր իմաստ կտա աշխատանք հասկացությանն ու կօգնի սահմանել առանձին հանրությունների արժեքները:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ