News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի հարցերով  պետական  նախարար Ադել Ալ-Ջուբեյրը մերժել է Ջամալ Խաշոգիջի սպանության վերաբերյալ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի զեկույցը, հաղորդում է Reuters-ը:

 «Ոչ մի նոր բան,-թվիթերում գրել է Ալ Ջուբեյրը,-զեկույցում ակնհայտ հակասություններ եւ անհիմն մեղադրանքներ են, որոնք կասկածի տակ են դնում նրա հեղինակությունը»:

Ավելի վաղ ՄԱԿ արտադատական մահապատիժների եւ մարդու իրավունքների հարցերով խորհրդի հատուկ զեկուցող Անիես Կալամարը հայտնել էր, որ գոյություն ունեն սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի մահվանը Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի մասնակցության հավաստի ապացույցներ, սակայն հետագա քննություն է անհրաժեշտ:

Խաշոգջին, որն աշխատում էր որպես ամերիկյան Washington Post թերթի մեկնաբան եւ 2017-ից ապրում էր ԱՄՆ-ում, անհետացել էր Թուրքիայում 2018 թվականի հոկտեմբերի 2-ին այն բանից հետո, երբ մտել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության շենք։ Սաուդյան Արաբիայի պետական լրատվամիջոցները հոկտեմբերի 20-ի գիշերը տարածել են երկրի գլխավոր դատախազի հաղորդագրությունը, որ, ըստ նախնական տվյալների, Խաշոգջին մեռած է, նրա մահվան պատճառ է դարձել վեճը հյուպատոսության աշխատակիցների հետ։

Ստամբուլի դատախազությունը հայտարարել է, որ Խաշոգջիի սպանությունը միտումնավոր է եղել, լրագրողի մարմինը մասնատվել է եւ վերացվել այն բանից հետո, երբ խեղդամահ է արվել գլխավոր հյուպատոսությունում։ Թուրքիան Սաուդյան Արաբիայից պահանջում է արտահանձնել մեղավորներին, ինչպես նաեւ տեղեկատվություն Խաշոգջիի մարմնի գտնվելու տեղի մասին։ Սաուդյան գլխավոր դատախազության հայտարարության համաձայն՝ Խաշոգջիի սպանության գործով կալանվել է 21 մարդ։ Սպանության հինգ անմիջական մասնակիցների համար դատախազությունը մահապատիժ է պահանջել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ