News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Հարկային բարեփոխումների երկրորդ փուլի շրջանակներում կառավարությունը գնում է գույքահարկի վերանայման։ Որքան էլ դա դիտարկվում է՝ որպես հակակշիռ համահարթ եկամտային հարկին, այնուհանդերձ այն, ինչ մտադիր է անել կառավարությունը, ծանրանալու է բնակչության ոչ միայն հարուստ, այլև սոցիալապես խոցելի խմբերի վրա։ Ավելին, ի տարբերությունն հարուստների, վերջիներս հայտնվելու են շատ ավելի մեծ հարվածի տակ` ստիպված լինելով հրաժարվել անգամ սեփական գույքից։

Նախատեսվող փոփոխությունները գուցե արդարացված լինեին, եթե հասարակության շրջանում աղքատության մակարդակն այսքան բարձր չլիներ։ Բայց իշխանափոխությունից հետո Հայաստանում սոցիալական իրավիճակն առայժմ բարելավման նշաններ ցույց չի տալիս։

Ավելին, նախատեսվող հարկային օրենսդրության փոփոխությունները տանելու են երկրում սոցիալական լարվածության խորացման։ Դա արտահայտվելու է՝ ինչպես հարկային հայտնի փաթեթի, այլև՝ գույքահարկի օրենքում սպասվող փոփոխությունների տեսքով։

Կառավարությունը պատրաստվում է վերանայել գյուքահարկի գնահատման գործող կարգը, ինչը ենթադրում է անշարժ գույքի հարկի կտրուկ բարձրացում։ Այնպես չէ, որ դա տարածվելու է միայն թանկարժեք գույքի վրա։ Գույքահարկի հարկման դաշտում են հայտնվելու գրեթե բոլորը։ Եվ ոչ մի նշանակություն չունի՝ մարդը հարո՞ւստ է, թե՞ սոցիալապես անապահով։ Նա պարտավոր է լինելու վճարել իրեն պատկանող գույքի համար։ Մի դեպքում՝ ավելի շատ, մեկ այլ դեպքում՝ քիչ։ Կառավարության թիրախը բոլորն են, այդ թվում՝ գյուղական բնակավայրերը։

Նախատեսվում է փոխել, առաջին հերթին՝ գույքի գնահատման գործող մոդելը։ Ըստ այդմ՝ գույքի կադաստրային արժեքը կհամապատասխանեցվի շուկայականին, այսինքն` կբարձրանա գրեթե 3 անգամ, ինչն էլ թույլ կտա անշարժ գույքը դնել հարկման տակ։ Գույքահարկի բեռը, ըստ գոտիականության, ակնկալվում է ավելացնել ընդհուպ մինչև 5-10 անգամ։

Այս նախաձեռնությամբ, որքան էլ թվում է, թե նպատակը պիտի լիներ հասարակության շրջանում առկա բևեռացվածության մեղմումը, այն բերելու է երկրում սոցիալական լարվածության խորացման։ Ու ոչ մի նշանակություն չունի, որ հարուստներն իրենց շքեղ բնակարանների համար ստիպված են լինելու ավելի շատ վճարել։ Գույքահարկի հարկման տակ կհայտնվի նաև այն քաղաքացին, ով ունի մեկ կամ երկու սենյականոց բնակարան Երևանի ծայրամասում, և ում եկամուտները Հարկային օրենսգրքի փոփոխություններով ոչ միայն չեն ավելանում, այլև մի բան էլ նվազում են` կապված կենսաթոշակային ֆոնդերի վճարումների հետ։

Գույքահարկի նման կտրուկ բարձրացումով կառավարությունն ըստ էության գնում է նաև սեփականության վերաբաշխման։ Պարզ է, որ դրանից հետո կլինեն բազմաթիվ սեփականատերեր, ովքեր ի վիճակի չեն լինելու վճարել այդքան գումար իրենց ունեցվածքի դիմաց։ Դա նշանակում է, որ նրանք ստիպված վաճառելու են այն՝ ավելի էժան գույք գնելու և ավելի քիչ գույքահարկի բեռ կրելու նպատակով։

Այսօր Հայաստանում քչերն են պատրաստ տարեկան տասնյակ միլիոններ վճարել միայն գույքահարկի դիմաց։ Ու դեռ հարց է՝ կգտնվե՞ն մարդիկ, ովքեր կգնան այդպիսի գույքի ձեռքբերման։

Պրոգրեսիվ գույքահարկի կիրառումը, որքան էլ կարևոր, նույնքան ռիսկային է, հատկապես նման կտուկ վերանայումների պարագայում։ Դա կարող է լուրջ փաստի առաջ կանգնեցնել՝ ինչպես կառավարությանը, այնպես էլ՝ սեփականատերերին։ Դրա հետևանքով շատերը, մասնավորապես՝ նախկինից անշարժ գույք ժառանգություն ստացածները, որոնց եկամուտներն այսօր բարձր չեն, միանգամից հայտնվում են թիրախի տակ։ Նրանք կանգնելու են իրենց ունեցվածքից պարտադրված հրաժարվելու փաստի առջև։ Այսպիսի խնդրի կարող են բախվել առաջին հերթին՝ Երևանի կենտրոնի թանկ բնակարանային շուկայի սեփականատերերը։

Դժվար է ասել, թե դա որքանո՞վ է բխում կառավարության նպատակներից, բայց միտումը տանելու է դրան։ Սա հասարակության շրջանում լուրջ դժգոհությունների առաջացման տեղիք կարող է տալ։ Հատկապես որ, այս ամենը չի ուղեկցվում սոցալական խոցելի խմբերի եկամուտների նույնքան կտրուկ ավելացմամբ։

Ի տարբերություն լրացուցիչ հարկային բեռի կիրառման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի, կառավարությունն առայժմ նույնքան ակտիվ չէ մարդկանց եկամուտներն ավելացնելու հարցում։ Առայժմ հայտնի է, որ քննարկվում է հաջորդ տարի նվազագույն կենսաթոշակը 10 տոկոսով ավելացնելու հարցը, որը ենթադրում է ընդամենը 2,5 հազար դրամի հավելում։ Պարզ է, որ դրանով անիմաստ է ակնկալել սոցիալական խնդիրների մեղում, առավել ևս՝ լուծում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ