News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ամերիկյան ռազմական անօդաչուն խոցվել է միջազգային օդային տարածքում իրանական «ցամաք-օդ» հրթիռի կողմից, հաղորդում է  Reuters-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրին:

Գործակալության աղբյուրի տեղեկություններով՝ խոցված դրոնը ԱՄՆ ՌԾՈւ MQ-4C Triton-ն է:

Ավելի վաղ ԱՄՆ ՌՕՈւ Կենտրոնական հրամանատարության մամուլի քարտուղար, կապիտան Բիլ Ուրբանը հերքել էր տեղեկությունն այն մասին, թե Իրանում խոցվել է ամերիկյան անօդաչու սարք:

Հիշեցնենք, որ իրանական ԶԼՄ-ները, հղում կատարելով ԻՀՊԿ-ին, տեղեկացրել էին ռազմաօդային ուժերի կողմից ԱՄՆ արտադրության Global Hawk անօդաչուի խոցման  մասին Կուխե Մոբարաք նահանգի մոտ, որը գտնվում է Ջասք նավահանգստում, այն բանից հետո, երբ թռչող սարքը խախտել էր Իրանի օդային սահմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ