News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հունիսի 19-ին, ժամը 08.40-ին, ոստիկանության Կապանի բաժին է զանգահարել Կապան քաղաքի մի բնակիչ եւ հայտնել, որ իրենց շենքի բակում կայանված իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից գողություն են կատարել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին տղամարդը հաղորդում է տվել, որ հունիսի 18-ի ժամը 18.00-ից հունիսի 19-ի ժամը 07.00-ն ընկած ժամանակահատվածում շենքի մոտ կայանված իր ավտոմեքենայի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են, փորձել էլեկտրալարերով շարժիչը գործի գցել եւ մեքենան առեւանգել, սակայն, անկախ իրենց կամքից, հանցագործությունն ավարտին չեն հասցրել:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է Քաջարան քաղաքի 29-ամյա մի բնակիչ, որը նույն օրը, ժամը 09.15-ին, բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ