News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Իրանը միակ շահառուն կլինի Մեծ Բրիտանիայից Սաուդյան Արաբիա զենքի արտահանման դադարեցման դեպքում։ Այս մասին ասել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի պետական նախարար Ադել ալ-Ջուբեյրը՝ ավելացնելով, որ զենքի տեղակայումը Եմենում օրինական է, տեղեկացնում է Reuters-ը։

Ավելի վաղ բրիտանական դատարանը որոշել էր, որ Մեծ Բրիտանիան խախտել է օրենքը՝ թույլ տալով զենք վաճառել Սաուդյան Արաբիային, որը կարող էր օգտագործվել Եմենում մղվող պատերազմում։ Որոշումը չի դադարեցնում սպառազինությունների բրիտանական արտահանումը, այլ նշանակում է, որ նոր արտոնագրերի տրամադրումը կդադարեցվի։

«Մեծ Բրիտանիայում դատարանի վճիռը կապված է արտոնագրման ընթացակարգերի եւ ոչ թե ինչ-որ իրավախախտումների հետ»,- ասել է Ադել ալ-Ջուբեյրը լրագրողներին Լոնդոնում։

«Կոալիցիան Արեւմուտքի դաշնակիցն է, եւ նա օրինական պատերազմ է վարում օրինական կառավարության կամքով, որպեսզի խանգարի Իրանին եւ նրա վստահված անձանց զավթել ռազմավարական առումով կարեւոր երկիրը, ուստի միակ շահառուն կոալիցիային զենքի մատակարարման դադարեցումից լինելու է Իրանը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ