News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր՝ հունիսի 20-ին ընդունել է պաշտպանության նախարարության եւ զորակոչ իրականացնող բուժհաստատությունների զորակոչային հանձնաժողովների ներկայացուցիչներին: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նախարարը նշել է, որ ամեն տարի այս օրերին սկսվում են զորակոչի կազմակերպչական աշխատանքները, որպեսզի այն անցնի հնարավորինս հարթ, արագ եւ օբյեկտիվ: «Ուզում եմ հատուկ ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ զորակոչը ձեր կատարած ամենակարեւոր գործառույթներից մեկն է, քանի որ դրա արդյունքում հայկական բանակ են զորակոչվում մեր քաղաքացիները, որոնք պետք է համապատասխանեն չափանիշների` սահմանված կառավարության որոշումներով»,- նշել է նախարարը: Արսեն Թորոսյանը հատուկ շեշտել է, որ զորակոչային հանձնաժողովների աշխատանքը կարեւոր է անել որակյալ եւ ճիշտ ժամանակին: «Այսինքն, դա պարզապես չլինի ինչ-որ թղթերի գեներացիա, որոնք տրվում են մեր երիտասարդ տղամարդկանց ինչ-որ ամիսների, տարվա ընթացքում, այլ լինեն նեղ մասնագիտական լուրջ փաստաթղթեր, եզրակացություններ, որոնք կլինեն պատշաճ ձեւով ձեւակերպված»,- ընգծել է նա: Թորոսյանը հույս է հայտնել, որ գործընկերների կողմից հավելյալ ռեսուրսներ կներգրավվեն թե ադմինիստրատիվ եւ թե բուժական հարցերով: «Այս պրոցեսում պետք է բացառվի կոռուպցիան իր բոլոր դրսեւորումներով` լինի դա գործընկեր, երեխա, ծառայություն, փող կամ ապագայում ինչ-որ ակնկալիք։ Մենք իրավապահ մարմին չենք եւ իրավական գնահատական տալ չենք կարող, բայց մի բան հստակ է` ոչ մի բան չենք թաքցնելու, եթե իմանանք»,- եզրափակել է նա: Այնուհետեւ տեղի է ունեցել քննարկում 2019 թվականի ամառային զորակոչի ընթացքում զինապարտների պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում հետազոտման եւ փորձաքննության ընթացքի, գործընթացի ընթացքում ծագած խնդիրների եւ մի շարք այլ հարցերի շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ