News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Որտե՞ղ եմ տեսնում խնդիրներ, որոնց պետք է ուշադրություն դարձնի կառավարությունը. Բյուջետային ծախսերը պետք է կատարվեն, եթե դու բյուջետային ծախսեր չես անում, մյուս կողմից տնտեսությունն աճում է վարկերի հաշվին, դա խնդիր է: Այս մասին Տավուշի մարզում «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը:

Նրա խոսքով, 2018-ին ունեցել ենք վարկավորման ծավալների աճ, ընդ որում հիմնական քաշող ոլորտները եղել են սպառողական վարկերն ու հիփոթեքը, մի մասն էլ գնացել է առեւտրի ֆինանսավորմանը:

«30 տոկոսով սպառողական վարկերն աճել են: Սպառողական վարկեր վերցնողները մենք ենք, տնային տնտեսությունները: Հիմա հարց, որտեղի՞ց վստահություն, որ վաղը ես այդ վարկերը կմարեմ: Դա պետք է լինի կամ աշխատավարձերի աճով պայմանավորված, մինչդեռ 2018-ին աշխատավարձերն աճել են 4 տոկոսով: Տնային տնտեսությունների համար մյուս աղբյուրը տրանսֆերտներն են, որոնք 2018-ին նվազում են գրանցել: Այստեղ մտահոգվելու տեղ ունենք:

Հաջորդ մտահոգիչ փաստը բյուջետային ծախսեր կատարելն է, որի մասին նաեւ վարչապետը խոսեց: Բյուջեն հավելուրդային է, այդքան գումար կա, բայց չի մտել տնտեսություն: Այդ բացը փակվել է վարկերի միջոցով»,-ասաց նախկին նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ