News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը պատմել է, թե որպես ընկերության ղեկավար՝ որ սխալի համար է նա դեռեւս իրեն մեղավոր համարում: Forbes-ի ցուցակում երկրորդ տեղը զբաղեցրած մարդւ համոզված է, որ Microsoft-ը, ոչ թե Google-ը, պետք է ստեղծեր բջջային հավելվածների համար iOS-ի այլընտրանքը, որը համարվում է Android-ը, գրում է Forbes-ը:

Գեյթսը նշել է, որ ծրագրային ապահովման շուկայում, հատկավես բջջային հարթակի պարագայում, հաղթողը ստանում է ամեն ինչ. ընկերությունը, որն առաջինն է ներկայացրել որակյալ ապրանք, դառնում է առաջատար: Միլիարդատերը գտնում է, որ աշխարհում կա միայն մեկ օպերացիոն համակարգի համար տեղ, որը կարող է մրցել Apple-ի հետ: «Իմ մեծագույն սխալը վատ կառավարումն է, որը թույլ չի տվել Microsoft-ին դառնալ այն, ինչ այժմ Android-ն է՝ ոչ Apple-ի սմարթֆոնների համար ստանդարտ հարթակ»:

2000 թվականից Microsoft-ը զարգացրել է իր բջջային օպերացիոն համակարգը, որը սկզբում կոչվել է Windows Mobile: 2010-ին այն փոխարինվել է Windows Phone-ով, իսկ 10-րդ սերիան թողարկելիս այն վերադարձրել է Mobile հատվածը: Այդ օպերացիոն համակարգով թողարկվել են հիմնականում Nokia սմարթֆոնները, որը 2014-2016թթ. պատկանել է Microsoft-ին: Windows Phone-ը զբաղեցնում էր երրորդ տեղն իր տարածվածությամբ բջջային հարթակների շրջանում, որը մի քանի անգամ զիջում էր iOS-ին եւ Android-ին, քանի որ չէր տարբերվում հավելվածների մեծ բազմազանությամբ: Հասանելի ծրագրերը ստանում էին նոր գործառույթներ եւ թարմացումներ զգալիորեն ավելի դանդաղ, քան այդ երկու հարթակների պարագայում: Դրա արդյունքում 2018 թվականի հունվարի 24-ին Microsoft-ը որոշել էր դադարեցնել իր ОС-ի ակտիվ ծրագրավորումը, իսկ 2019 թվականի դեկտեմբերի 10-ին կավարտի նաեւ պլատֆորմի հիմնական սպասարկումը:

Գեյթսի խոսքով՝ ծրագրային ապահովման շուկայում աննշան տարբերությունները որոշիչ են:

Գեյթսը հավելել է, որ այդ շուկայում խիստ մրցակցությունը պահանջում է բազմաթիվ զոհեր դրանում ներգրավված աշխատակիցների համար, եւ, նախեւառաջ, հանգստյան օրերից եւ արձակուրդներից հրաժարում:

Գեյթսն ավելի վաղ պատմել էր, որ երիտասարդ տարիքում չէր կարեւորում հանգստյան օրերը: Հարցին՝ փոխվել են արդյոք նրա հայացքները տարիներ անց, գործարարը պատասխանել է՝ ոչ: «Ճիշտ է, որ ես չէի հավատում հանգստյան օրերին, չէի հավատում արձակուրդին: Ես գիտեի յուրաքանչյուր աշխատակցի ավտոմեքենայի պետհամարանիշը եւ կարող էի պատմել, թե երբ են նրանք ժամանել կայանատեղի եւ մեկնել այնտեղից»,-ասել է Գեյթսը: Նա նշել է, որ 30-ին մոտ նա սկսել է սիրել հանգստյան օրերը, իսկ նրա ընկերուհին սիրում էր արձակուրդները:

Միլիարդատիրոջ խոսքով՝ այժմ նա շատ է հանգստանում, եւ եթե նա լիներ 20 տարեկան, ներկայիս Գեյթսը նրա համար զզվելի կլիներ: Նա նշել է, որ աշխատանքի առաջին տարիներին կարեւոր է հավաքել թիմ, որն ամբողջովին կնվիրվի ընկերությանը: «Կլինեն մարդիկ, որոնք կունենան խնդիրներ առողջության կամ բարեկամների հետ կապված, որոնք կշեղեն նրանց: Սակայն այո, ես լիովին համոզված եմ. անհրաժեշտ են զոհեր, հատկապես սկզբնական տարիներին, եթե դուք փորձում եք իրագործել նոր ինժեներական գաղափարներ ծրագրերը կյանքի կոչելու համար»,-ամփոփել է գործարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ