News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Վարագավան գյուղի 2 օր կորած համարվող 58-ամյա բնակիչը ինքնուրույն վերադարձել է տուն: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարությունից:

Ժամը 13:50-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ գյուղի կորած բնակիչն ինքնուրույն վերադարձել է տուն:

Ավելի վաղ հայտնեկ էինք, որ այսօր` հունիսի 23-ին, ժամը 08:00-ին Տավուշի մարզի Վարագավան գյուղում փրկարարները վերսկսել են որոնողական աշխատանքները:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, ազատ հերթափոխից 7 փրկարար և Քաղաքացիական պաշտպանության վարչության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պաշտպանության ջոկատի 9 ծառայակից:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են նաև ոստիկանության 8 աշխատակից և գյուղի 10  բնակիչ:

Տպել
Ամենաշատ