News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ընտրակեղծարարության հիմնադիր հայրերը սկսում են խոսել օրինականության ու սահմանադրականության մասին ու դա անվանում են հեղափոխություն ու սահմանադրական կարգի վերականգնում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Մաթեմատիկայի մեջ մի սկզբունք կա, երբ խնդիրը չի լուծվում, ապա քայլ-առ-քայլ պետք է ետ գնալ և գտնել այն սխալը, որից սկսած լուծումը սխալ ճանապարհով է գնացել։

Միայն այդ սխալը գտնելուց հետո է հնարավոր ճիշտ լուծում գտնել։

Մեր հիմնական պրոբլեմները սկսվել են 1995-1996 թվականներից, երբ հիմք դրվեց ընտրությունների կեղծման և իշխանության բռնազավթման համակարգին։

Մինչև անուն-առ-անուն չդատապարտենք այդ համակարգի հիմնադիր հայրերին, նրանց հանրային պարսավանքի չենթարկենք, իսկ նրանք հրապարակայնորեն չընդունեն իրենց մեղքն ու ներողություն չխնդրեն, մենք չենք կարող առաջ գնալ։

Հակառակ դեպքում կունենանք այն, ինչ հիմա ունենք, երբ ընտրակեղծարարության հիմնադիր հայրերը սկսում են խոսել օրինականության ու սահմանադրականության մասին ու դա անվանում են հեղափոխություն ու սահմանադրական կարգի վերականգնում։

Դա ճանապարհ չի։ "Մարտի 1" -ը սկսել է հասունանալ 1996-ին և իր տրամաբանական հանգույցին է հասել 2008-ին։

Եթե այսպես շարունակվի, ապա կարող է պարզվել, որ 2018-ի դեպքերը ոչ թե հեղափոխություն, այլ՝ 1998-ի իշխանափոխության ռևանշ է եղել»,- գրել է նա։

Տպել
Ամենաշատ