News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
USD
476.41
EUR
535.1
RUB
7.57
ME-USD
0.18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ կայցելի Սաուդյան Արաբիա եւ Արաբական Միացյալ Էմիրություններ Պարսից ծոցում ստեղծված ճգնաժամի շուրջ բանակցություններ վարելու համար, հաղորդում է AFP-ը:

«Մենք կքննարկենք Իրանի դեմ համաշխարհային կոալիցիա ստեղծելու հնարավորությունները»,-ասել է Պոմպեոն: Նա նշել է, որ Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ը հզոր դաշնակիցներ են Իրանի ներկայացրած մարտահրավերի պարագայում: «Մենք պատրաստ ենք բանակցել (Իրանի հետ) առանց նախապայմանների: Նրանք հաստատ գիտեն՝ որտեղ մեզ փնտրել»,-ասել է Պոմպեոն լրագրողներին: «Ես վստահ եմ, որ այն պահին, երբ նրանք պատրաստ կլինեն համագործակցել մեզ հետ, մենք կսկսենք երկխոսությունը»,-հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ