News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 17
USD
476.45
EUR
534.43
RUB
7.58
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը


Պարոն Սիմոնյան, ո՞ւմ նկատի ունեք, երբ ասում եք բոլորին կհեգնեմ: Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, ԱԺ-ում խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանին դիմելով հարց ուղղեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

«Ես հավատացնում եմ ձեզ, որ այստեղ շատ մարդիկ կարան բոլորին նենց հեգնեն, որ շատ լավ չստացվի: Երկրորդ, եթե գոյություն ունեն խնդիրներ, չբերենք այդ խնդիրները, ֆեյսբուքյան ֆորմատով արված քոմենթները քննարկենք, ստատուսները քննարկենք, իրար քննարկենք: Երրորդ, երբ մատնանշում ենք մեր գործընկերներին եւ ասում ենք՝ գոյություն ունի քննադատություն, եւ գոյություն ունի կոռեկտության որոշակի սահմաններ: Պարոն Սիմոնյան այստեղ կանգնած, մատով խփում եք ու ասում՝ տասնապատիկ ուժեղ արձագանք կլինի, ես էլ եմ ասում՝ 100 տոկոս իմացեք, 100 անգամ ավելի ուժեղ կլնի, եթե ինչ-որ մի բան...: Չի կարելի Հայաստանի ամենաբարձր ամբիոնը դարձնել ոչ առողջ, ոչ կոռեկտ խոսակցություններ ինչ-որ մի տեղ»,-հայտարարեց Աբովյանը:

Նա նաեւ հավելեց. «Ինչ վերաբերում է ԲՀԿ խմբակցությանը, մենք ինչ կուզենք, երբ կուզենք կառուցողական դաշտում, կարող ա մի քիչ կոշտի մեջ, անպայման ասելու ենք: 100 տոկոս իմացեք»:

 

Տպել
Ամենաշատ