News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 16
USD
476.74
EUR
535.47
RUB
7.6
ME-USD
0.18
Տեսնել լրահոսը

«Ռոսպոտրեբնադզորն» այսօր հայտարարել է, որ վրացական գինիների որակը վատթարանում է: Մասնավորապես՝ սպառողների իրավունքների հարցերով ռուսական ծառայությունից հայտնում են, որ անցյալ տարի հայտնաբերել են «պարտադիր պահանջներին չհամապատասխանող» 203 հազար լիտր արտադրանք:

2014-2018 թվականներին պարտադիր պահանջներին չհամապատասխանող հայտնաբերված ալկոհոլային արտադրանքի քանակը մեծացել է 2,9 անգամ եւ 2018 թվականին կազմել 203 հազար լիտր, նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ռուսական վերահսկողական ծառայությունը թվարկում է վրացական այն ընկերություններին, որոնց արտադրանքի ներկրումը Ռուսաստան արգելվել է՝ «Բագրատիոնի-1882» ԲԸ, «Բոլերո էնդ Քոմփանի» ԲԲԸ, «Կախեթիի Ավանդական գինեգործություն» ԲԲԸ, «Բադագոնի» ԲԲԸ, «Վրացական գինու տուն» ԲԲԸ, «Վրացական գինի կորպորացիա» ԲԲԸ, «Վրացական գինիների եւ ալկոհոլային ըմպելիքների ընկերություն» ԲԲԸ, «Բատոնո» ԲԲԸ:

«Ռոսպոտրեբնադզորը» հայտնում է, որ մեծացնում է Ռուսաստանի Դաշնության տարածք մատակարարվող Վրաստանի արտադրության ալկոհոլային արտադրանքի որակի եւ անվտանգության վերահսկողությունը:

«Նովոստի Գրուզիա»-ի տեղեկություններով՝ Վրաստանը գինի է արտահանում ընդհանուր աշխարհի 53 երկիր՝ տարեկան մոտ  150 մլն դոլարի: Ընդ որում՝ Վրաստանից գինու 60 տոկոսից ավելին արտահանվում է Ռուսաստան: Վրաստանի գյուղատնտեսության նախարարությանն առընթեր Գինու ազգային գործակալության տվյալներով՝ 2018 թվականին Ռուսաստան է արտահանվել 53,6 մլն շիշ գինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ