News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը


Բրիտանացի մրցարշավորդ եւ ավտոմեխանիկ Գայ Մարթինը գյուղատնտեսական տրակտորով ժամում 167 կիլոմետր արագություն  է բացել՝ տեխնիկայի այդ տեսակով արագության ռեկորդ սահմանելով, գրում է «Զա ռուլյոմ» ամսագիրը։

JCB Fastrac տրակտորը, որով սահմանվել է ռեկորդը, ունի 7,2 լիտրանոց վեցցիլինդրանի դիզելային շարժիչ, որի հզորությունը հասնում է հազար ձիաուժի։ Տրակտորը լրամշակվել է նաեւ Williams Advanced Engineering ընկերության ինժեներների կողմից, որոնք թեթեւացրել են մեքենան եւ լրացրել աերոդինամիկայով։

Արշավը տեղի է ունեցել Անգլիայի արեւելքում, Էլվինգթոն փոքր օդանավակայանում։ «Հիանալի օր էր Էլվինգթոնում, JCB-ով, գրագետ աշխատանք գրագետ ինժեներների հետ։ Տրակտորը վստահ էր զգում իրեն թռիչքուղում»,- տպավորությունները կիսել է Մարթինը։

Տրակտորների նախորդ ռեկորդը սահմանվել էր անցած տարվա մարտին, երբ Top Gear թիմի արշավորդը գյուղատնտեսական մեքենայով բացել էր ժամում 140 կիլոմետր արագություն։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Volvo-ն հետ է կանչում կես միլիոն ավտոմեքենաներ ամբողջ աշխարհում
Պարբերականի տեղեկություններով՝ այդ որոշումը կայացվել էր շարժիչի խցիկում հրդեհի բռնկման վտանգի պատճառով…
Honda-ն անվտանգության բարձիկների թերությունների պատճառով 94680 ավտոմեքենա հետ է կանչում
Հայտարարությունում նաեւ ընդգծվում է, որ թերություն ունեցող պահեստամասերի փոխարինումը անվճար կիրականացվի...
Lexus ընկերությունը ներկայացրել է GX Off-Road կոնցեպտուալ ավտոմեքենան
Lexus ընկերությունը ներկայացրել է GX Off-Road մեքենան...
Բրիտանացի կոլեկցիոները ձեռք է բերել երկրի պատմության մեջ ամենաթանկարժեք պետհամարանիշը
Ռետրո ավտոմեքենաների առուվաճառքով զբաղվող Ջոն Քոլինզը վաճառել է «25О» համարը 518 հազար ֆունտ ստերլինգով…
Porsche-ի ուղեւորներին կուղարկեն վիրտուալ իրականություն
Ենթադրվում է, որ վիրտուալ իրականության ակնոցը կօգտագործվեն երկրորդ կարգի ուղեւորները...
Nissan-ը թարմացրել է Skyline սեդանը
Մոդելը ստացել է համացանցի հասանելիությամբ NissanConnect մեդիահամալիր ...