News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կրեմլը շարունակում է աշխատել Օսակայում Ռուսաստանի Դաշնության եւ ԱՄՆ նախագահների՝ Վլադիմիր Պուտինի եւ  Դոնալդ Թրամփի հանդիպման պատրաստման ուղղությամբ, ակնկալվում է, որ այդ շփումը տեղի կունենա։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Նման նախապատրաստություն կատարվում է, եւ մենք չենք բացառում, որ նման հանդիպում կարող է կայանալ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովը ճշգրտել է, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հանդիպումն Իսրայելի եւ ԱՄՆ իր պաշտոնակիցների հետ կարելի է դիտարկել որպես Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահների գալիք հանդիպման պատրաստության մի մաս։ Ընդ որում՝ Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել  Սիրիայի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները։ «Ավելին, քան ասաց Պատրուշեւը մամուլի հետ շփման ժամանակ, ես ասել չեմ կարող»,- ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղարը։

Ավելի վաղ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, Երուսաղեմում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջոն Բոլթոնի եւ Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Մեիր Բեն-Շաբաթի հետ եռակողմ հանդիպման ավարտից հետո ասել էր, որ Ռուսաստանը կոչ է անում ամերիկյան եւ իսրայելական կողմերին միավորել ջանքերը Սիրիայում մնացած բոլոր ահաբեկիչներին վերացնելու գործում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ