News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 23
USD
475.96
EUR
530.36
RUB
7.48
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Մարկ Էսպերը  մեկնում է Եվրոպա` փորձելով համոզել ՆԱՏՕ-ի առավել զգուշավոր դաշնակիցներին համագործակցել Թրամփի վարչակազմի հետ Իրանի դեմ պատժամիջոցների եւ Միջին Արեւելքում անվտանգության հարցում այն մտավախությունների ֆոնին, որ Միացյալ Նահանգներն ու Իսլամական Հանրապետությունը կարող են պատերազմի ճանապարհին հայտնվել, հաղորդում է AP-ն:

Էսպերը պետք է նաեւ միջազգային գործընկերներին եւ տարածաշրջանների ռազմական հրամանատարներին հավաստիացնի, որ ամերիկացի զինվորականները կայուն եւ ընդունակ ձեռքերում են, թեեւ նախագահ Թրամփն արդեն Պենտագոնի երեք ղեկավար  է փոխել:

Սա արտառոց  առաքելություն է Պենտագոնի ժամանակավոր ղեկավարի համար  ԱՄՆ-ի մի շարք պաշտպանական եւ արտաքին քաղաքական գործողությունների գլոբալ անորոշությունում՝ ոչ միայն Իրանի նկատմամբ, այլեւ Չինաստանի եւ ՌԴ-ի հակազդեցության, ԻՊ խմբավորման վերածնունդի կանխարգելման եւ Աֆղստանի պատերազմի դադարեցման հարցում:

Բառացիորեն անցյալ շաբաթ ԱՄՆ-ի զինված ուժերը պատրաստ էին հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության օբյեկտներին ի պատասխան այն բանի, որ Իրանը Հորմուզի նեղուցում ամերիկյան անօդաչու է խոցել: Թրամփը վերջին պահին չեղյալ էր համարել հարձակումները, իսկ նրա գլխավոր դիվանագետ, պետքարտուղար Մայք Պոմպեոն ուղեւորվել էր Մերձավոր Արեւելք` փորձելով Թեհրանի նկատմամբ տնտեսական ճնշման ավելացման համար հասնել միջազգային աջակցության:

Էպերի առաջին խոշոր հրապարակային ելույթը կլինի ՆԱՏՕ-յում:

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների երկօրյա հանդիպումը կներառի միջազգային անվտանգության ամենամտահոգիչ  թեմաների շուրջ բանակցություններ. հնարավոր պատերազմ Իրանի հետ, Աֆղանստանում շարունակվող հակամարտություն, Սիրիայում եւ Իրաքում ԻՊ-ի զինյալների դեմ շարունակվող պայքար եւ Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածություն:

«Սպասումները շատ փոքր են: Նրանք չեն ակնկալում, որ նա կարող է խոսել նախագահի անունից եւ դուրս գալ նրա ասածի (Թրամփի) շրջանակից», - ասել է Դերեք Չոլետը, որ  Բարաք Օբամայի վարչակազմի ժամանակ  Սպիտակ տանը, Պետդեպարտամենտում եւ Պենտագոնում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել: Մյուս կողմից Բրյուսելում հանդիպումը Էսպերին թույլ է տալիս կարճ ժամանակում հանդիպել նրա գլխավոր  գործընկերներից շատերի հետ, նշել է նա:

ՌԾՈՒ պաշտոնաթող ծովակալ, ՆԱՏՕ-ի նախկին բարձրաստիճան հրամանատար  Ջեյմս Ստավրիդիսն ասել է, որ Սենատում Պենտագոնի հաստատված ղեկավարի բացակայությունը ազդեցություն է թողնում ամբողջ աշխարհում, որտեղ մեր ամենաուժեղ եւ կարեւոր դեպարտամենտն ընկալվում է թույլ եւ առանց ուժեղ ղեկավարի:

Պետդեպարտամենտի ներկայացուցիչները նախօրեին հայտարարել էին, որ վարչակազմը ցանկանում է երկրների ավելի լայն շրջանակի աջակցությունը ստանալ Պարսից ծոցում եւ նրա մոտակայքում կոմերցիոն փոխադրումների հնարավոր սպառնալիքների մոնիթորինգի համար:

ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Էսպերի առաջ խնդիր է դրված բացատերլու ԱՄՆ-ի ռազմավարությունը՝ Իրանին տնտեսական ճնշման միջոցով հարկադրել վերանայելու միջուկային գործարքը: Թրամփը ցանկանում է ավելի լայն գործարք կնքել, որը կսահմանափակեր իրանցիների պահվածքը: Այնուամենայնիվ, Թեհրանը հայտարարել է, որ չի բանակցի, քանի դեռ ԱՄՆ-ն շարունակում է պատժամիջոցներ կիրառել:

Իր պաշտոնավարման առաջին օրը Էսպերը Պենտագոնի անձնակազմին ուղղված իր ուղերձում գրել էր, որ Շանահանի հեռանալը ռազմավարական առաջնահերթությունների փոփոխություն չի նշանակում, դրանք նույնն են մնում. ավելի լավ պատրաստել զինվորականենրին մարտական գործողություններին, ամրապնդել միջազգային դաշինքները եւ բարելավել Պենտագոնի գործնական պրակտիկան:

Քեթի Ուիլբաջերը՝ Պենտագոնի միջազգային անվտնագության հարցերով ավագ քաղաքական խորհրդականն ասել է, որ Էսպերը դաշնակիցներին կհայտնի Իրանի հետ իրավիճակի մասին, այդ թվում հետախուզական տեղեկատվություն, որը ԱՄՆ-ին դրդել է Պարսից ծով ավիակիր եւ այլ ռազմական օբյկտներ ուղարկել  ի պատասխպան նրա, ինչը Վաշինգտոնը իրանական սպառնալիքների ուժեղացում է անվանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Սենատը վավերացրել է Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին
Փետրվարին երկիրը իր «Մակեդոնիա» անվանումը փոխեց «Հյուսիսային Մակեդոնիա»-ի․․․
Թուրքիան պատասխանատվություն կկրի Սիրիայում քրդերի դեմ հանցագործությունների համար․ Պենտագոնի ղեկավար
ԱՄՆ մի քանի պաշտոնատար անձինք CNN-ին հայտնել են, թե կարծում են, որ ուժերը, որոնք Անկարան օգտագործել է Սիրիա ներխուժման համար, կազմված են եղել ծայրահեղական խմբավորումների հետ կապ ունեցող զինյալներից․․․
Չափազանց վաղ է ասել, թե արդյոք կհաջողվի կանգնեցնել Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժումը. Պոմպեո
«Անկասկած, որոշակի առաջընթաց գրանցվել է»...
Սիրիայի հարցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի դիրքորոշումը հարուցել է եվրոպական պատվիրակությունների դժգոհությունը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այդպիսի դիրքորոշումը վկայում է այն մասին, որ յուրաքանչյուր երկիր հույսը պետք է դնի միայն իր վրա…
ՆԱՏՕ-ն միջուկային զենքով գաղտնի զորավարժություններ կանցկացնի
«Անսասան կեսօր» անվանումով մանեւրների շրջանակում ծրագրվում է մշակել կործանիչ-ռմբակոծիչների օգտագործումը...
Իրադարձությունները Սիրիայում Արեւմուտքի եւ ՆԱՏՕ-ի կոպիտ սխալն են. Մակրոն
Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները Արեւմուտքի եւ ՆԱՏՕ կոպիտ սխալն են...